Արմեն Ավետիսյան (ՀԱԲ)
Արտաքին տեսք
Արմեն Վանիկի Ավետիսյան (ծնվ. է՝ 1963 թ.-ի հունվարի 15-ին, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ), հայ քաղաքական և հասարակական գործիչ, ազատամարտիկ, Հայ-արիական միաբանության առաջնորդ[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- «Ես էդ ցուցակը 2004 թվականի տարեվերջին ներկայացրեցի երկրի նախագահին, վարչապետին և պաշտպանության նախարարին, և այդ մասին գրվեց։ Ես հասկացա, որ այս համակարգում այս ձևով այդ հարցը չի լուծվի։ 2005 թվականին ինձ ձերբակալեցին։ Իհարկե, բոլորն էլ հասկացան, թե ինչի համար ինձ ձերբակալեցին։ Իմ նպատակը չէր, որ շոու անեի։ Փորձում էի կանխել մեր բարձրաստիճան մարդկանց մեջ էդ չարիքի մուտքը։ Կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց։ Իսկապես բարձրաստիճան համակարգում դրանք կային, մինչև հիմա էլ կան» (Հոկտեմբեր, 2010 թ., խոսքը վերաբերում է համասեռամոլների ցուցակին)[2]։
- «Մենք փորձում ենք մեր բարձրաստիճան այն տղամարդկանց, բառի բուն իմաստով տղամարդ այրերի հետ կասեցնել նմանների մուտքը բարձր համակարգ» (Հոկտեմբեր, 2010 թ., խոսքը վերաբերում է համասեռամոլների մուտքի կասեցմանը)[2]։
- «Ես նշել էի նախագահի աշխատակազմը, կառավարությունը և արդարադատության նախարարությունը։ Ես դա չեմ բացահայտել. դա բացահայտված էր, ուղղակի ես սկսել եմ խոսել դրա մասին։ Ես կարող եմ մի բան ասել, որ այդ հայտարարությունից հետո իշխանական շրջանակներնց և ուժային կառույցներից ինձ հանդիպել են, պարզելու՝ իսկապե՞ս այդքան լուրջ է խնդիրը։ Ես դրանից հետո պայմանավորվել եմ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ու խոստացել եմ չհրապարակել անուններ, դրանից հետո շատ հարցեր լուծվել են, և ես չեմ ուզում խախտել մեր պայմանավորվածությունները և նորից սկսել 10 տարվա գործից խոսել։ Այսօր Կոմայգին այդ ամենի հետևանքներից մեկն է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել։» (Հոկտեմբեր, 2013 թ., խոսքը վերաբերում էր 2004 թ.-ին ներկայացված ցուցակին)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]