Jump to content

Աստվածաշունչ

Վիքիքաղվածք-ից
Թորոս Ռոսլինի կողմից նկարազարդված Աստվածաշնչի էջ, 1256 թ.

Աստվածաշունչ կամ Սուրբ Գիրք, քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը, որ գրել են մարգարեներն ու առաքյալները՝ Աստծու ներշնչմամբ. այստեղից էլ՝ Աստվածաշունչ անվանումը[1]։ Սուրբ գրքի առանձին մասերը կամ գրքերը շուրջ 4 տասնյակ հեղինակներ գրել են 1500 տարվա ընթացքում։ Աստվածաշունչը կազմված է Հին և Նոր կտակարաններից։ Հին կտակարանը պարունակում է 48 գիրք և գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ։ Նոր կտակարանը գրվել է Քրիստոսի ծննդից հետո՝ առաջին դարում, որով սկսվել է մեր թվականությունը։ Հին կտակարանը գրված է հին եբրայերենով, մասամբ՝ արամերենով, Նոր կտակարանը՝ հիմնականում հին հունարենով։ Աստվածաշունչը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով։

Քաղվածքներ Հին Կտակարանից

[խմբագրել]

Գիրք 1-ին — ԾՆՆԴՈՑ

[խմբագրել]
  • Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։
  • Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց։ Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։
  • Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ։
  • Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ։
  • Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում։
  • Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր։

Գիրք 7-րդ — ԴԱՏԱՒՈՐՆԵՐ

[խմբագրել]
  • Ծառերն ասացին որթատունկին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։ Որթատունկը նրանց ասաց. «Իմ գինին եւ Աստծու ու մարդկանց ուրախութիւնը թողած՝ գնամ ծառերի՞ իշխան լինեմ»։

Գիրք 25-րդ — ԱՌԱԿՆԵՐ

[խմբագրել]
  • Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին։

Քաղվածքներ Նոր Կտակարանից

[խմբագրել]

Գիրք 3-րդ — ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

[խմբագրել]
  • Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, մի՛ դատապարտէք, եւ չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք, եւ ներում պիտի գտնէք Աստծուց, տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում էք, նո՛ւյն չափով պիտի չափուի ձեզ համար։

Ավետարան ըստ Հովհաննեսի

[խմբագրել]
  • ճշմարտութիւնն ազատեսցէ զձեզ

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աստվածաշունչ հոդվածը նաև Վիքիպեդիայում: