Արթուր Մեսչյան
Արտաքին տեսք
Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյան (մարտի 3, 1949, Երևան), հայ ճարտարապետ, երգիչ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, նկարիչ։
Երգի բառերից
[խմբագրել]«Միայն այն»
[խմբագրել]- Միայն այն չի վաճառվում,
Որ ոչ կանգնում է, ոչ ընկնում,
Որ ոչ լողում է, ոչ թռչում,
Միայն այդ չի վաճառվում։
Միայն նա չի վաճառվում,
Որ ոչ ծնվում է, ոչ շնչում,
Որ ոչ լռում է, ոչ ճառում,
Միայն նա չի վաճառվում[1]։
«Խաչմերուկ»
[խմբագրել]- Ձեզ չեն ների, որ չկորաք, պահպանեցիք ոգու տաճարը
....Որ հարբեցող Դուք չդարձաք կյանքի հոտած պանդոկների մեջ
Եվ չկորաք թմրած ծխում տառապյալի հիմար դերի մեջ[2]... - Տեսել եք Դուք այնպես ճատրակ,
Որտեղ խաղում են լոկ սևերը.
Կյանքի բեմից դուրս շպրտված՝
Լուռ հեռանում են սպիտակները...[2]
«Դիմակահանդես»
[խմբագրել]- Ո՞ր խոսքերին ապավինեմ,
Ո՞ր հույսերով Ինձ պարուրեմ
Եվ ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս
Եվ ո՞ր կանչին արձագանքեմ,
Ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
Ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս...[3] - Ո՞ր ձայներից կխլանամ,
Ո՞ր ցավերին կդիմանամ,
Ո՞ր խավարում Ես կկորչեմ նորից
Եվ ո՞ր ստին կհավատամ,
Նորից ինչի՞ց կզարմանամ
Եվ ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից...[3] - Աննշմար դողով ծառերը,
Մեր կյանքի փողոցներում,
Թաքցնում են Մեր ձայները
Տերևի երակներում
Եվ դեղին մագաղաթները
Մայթերի վրա թերթվում
Եվ հողին մորմոքն են ժառանգում...[3]