Առաջընթաց

Վիքիքաղվածք-ից

Առաջընթաց, առաջ գնալը, զարգացում[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կյանքում միակ երջանկությունը առաջընթացի մշտական ձգտումն է[2]։
  • Նույնիսկ ամենաչնչին առաջընթացը պահանջում է երկար տարիների հասունացում[2]։
Էմիլ Զոլա
  • Անհանգստությունը անբավարարվածություն է, իսկ անբավարարվածությունը առաջընթացի առաջնագույն պայմանն է[2]։
Թոմաս Էդիսոն
  • Պատմությունը ցույց է տալիս, որ առաջընթացն անհնար է առանց պայքարի[3]։
Մորիս Թորեզ
  • Յուրաքանչյուր դարաշրջան իր խնդիրներն ունի, և դրանց լուծումն ապահովում է մարդկության առաջընթացը[3]։
Հայնրիխ Հայնե
  • Ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում[3]։
Հերբերտ
  • Ամեն ինչ հոսում է, անշարժ բան չկա[3]։
Հերակլիտ
  • Առաջընթացը մարդկային կեցության եղանակն է[3]։
  • Խիզախել՝ այս գնով է ձեռք բերվում առաջադիմությունը[3]։
Վիկտոր Հյուգո
  • Իմ հետևորդները պետք է գերազանցեն ինձ, հակադրվեն ինձ, նույնիսկ խորտակեն իմ աշխատանքը՝ միաժամանակ շարունակելով այն։ Միայն այդպիսի հետևողական խորտակիչ աշխատանքից է ծնվում առաջադիմությունը[3]։
Իվան Միչուրին
  • Երբ մարդ չի քայլում իր ժամանակի հետ, առաջ սլացող մարդկանց ոտքերի տակ արգելք է դառնում ու ոտնատակ լինում[3]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Հառաջադիմություն կը պոռանք և ետ-ետ կերթանք[3]։
Հակոբ Պարոնյան
  • Առաջընթացը պատահականություն չէ, այլ անհրաժեշտություն[3]։
Հերբերտ Սպենսեր
  • Առաջընթացը բնության օրենքն է[3]։
Վոլտեր
  • Ով արմատախիլ է անում իր սխալներն ու հաղթահարում թերությունները, եռանդուն կերպով ու հաստատապես առաջ ընթանալով՝ իր զարգացման մեջ կհասնի մեծ բորձունքների[3]։
Էռնեստ Թելման
  • Գիտությունների և մեքենաների առաջընթացը օգտակար միջոց է, սակայն քաղաքակրթության միակ նպատակը մարդու զարգացումն է[4]։
Էնիո Ֆլայանո

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 174. 
  2. 2,0 2,1 2,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 61։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 62։
  4. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 63։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք առաջընթաց բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։