Թոմաս Էդիսոն
Jump to navigation
Jump to search
Թոմաս Ալվա Էդիսոն (անգլ.՝ Thomas Alva Edison, փետրվարի 11, 1847 — հոկտեմբերի 18, 1931), ամերիկացի գյուտարար և գործարար։
Քաղվածքներ[խմբագրել]
- Անհանգստությունը անբավարարվածություն է, իսկ անբավարարվածությունը առաջընթացի առաջնագույն պայմանն է[1]։ Ցույց տվեք ինձ միանգամայն բավարարված մարդու, և ես ձեզ համար նրա մեջ կբացահայտեմ անհաջողակին[2]։
- Ես պարտություններ չեմ կրել, ես պարզապես գտել եմ 5000 տարբերակ, որոնք չեն աշխատում: Ստացվում է՝ ես 5000 տարբերակով ավելի մոտ եմ կանգնած այն տարբերակին, որը կաշխատի (Շիկացման լամպի հայտնագործման համար Էդիսոնը կատարել է ավելի քան 11 000 փորձ)[3]:
- Դուք հարցնո՞ւմ եք իմ ձեռքբերումների մասին: Ես ունեմ հսկայական քանակությամբ ձեռքբերումներ: Հիմա ես գիտեմ մի քանի հազար բան, որոնք չի կարելի անել[3]:
- Շատ հայտնի բիզնեսմեններ, իրենց հաջողության մասին պատմելով, ասում են միևնույն խոսքը. «Փողերն ընկած էին գետնին. դրանք հարկավոր էր միայն բարձրացնել»: Բայց ահա նրանցից ոչ ոք չի ասում, թե քանի անգամ է ստիպված եղել կռանալ դրանք բարձրացնելու համար[3]:
- Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց արագ ենք թևաթափ լինում: Հաջողության տանող ամենավստահելի ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է[3]:
- Ես չեմ ունեցել աշխատանքային և հանգստյան օրեր: Ես պարզապես արել եմ իմ գործը և դրանից հաճույք ստացել[3]:
- Ցավոք շատ մարդիկ, ովքեր վերջնականապես հուսահատվել են ու թևաթափ եղել, երբեք չեն իմանա, թե որքան մոտ էին իրենք հաջողությանն այդ պահին[3]:
- Եթե կան հավակնություններ, ինչպես նաև ցանկություն և ուժ գիշեր ու ցերեկ աշխատելու համար, ապա ամեն ինչ, անգամ ամենահավակնոտ ծրագրերը իրագործելի են մարդու համար[3]:
- Հաջողությունն այն է, երբ քո պատրաստվածությունը համապատասխանում է քեզ բախտ վիճակված հնարավորությանը[3]:
- Ամեն չստացված փորձ ևս մեկ քայլ է դեպի առաջ[3]:
- Հանճարը իրենից ներկայացնում է 1% ոգեշնչում և 99% քրտնաջան աշխատանք[3]:
- Հանճարի գաղտնիքը աշխատանքի, համառության և առողջ դատողության մեջ է[3]:
- Եթե մենք անեինք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմանում է, մենք ինքներս կապշեինք դրա վրա[3]:
- Մարդկանց մեծ մասը բաց է թողնում իրեն հանդիպած հնարավորությունը, որովհետև վերջինս կոմբինիզոն է կրում և աշխատանքի տեսքն ունի[3]:
- Ամեն ինչ տրվում է նրան, ով հանգսիտ չի նստում տեղը ու սպասում[3]:
- Մարդկանց մեծ մասը հավատում է, որ մի օր ինքը կարթնանա հարուստ: Կիսով չափ նրանք իրավացի են: Ինչ-որ մի օր նրանք իսկապես կարթնանան[3]:
- Մարդկանց մեծամասնությունը պատրաստ է անդադար չարչարվել, միայն թե ազատվի մի փոքր մտածելու անհրաժեշտությունից[3]:
- Այն ժամանակ ես առանց այդ էլ շերիֆին օրական 5$ էի վճարում, որպեսզի նա պարտքերի պատճառով չփակի իմ արհեստանոցը: Հիմա էլ գազն անջատեցին չվճարելու պատճառով: Ես այնպես բարկացա, որ սկսեցի կարդալ գազի մասին եղած ողջ գրականությունը և որոշեցի անել ամեն հնարավորը, որ այն փոխարինեմ էլեկտրականությամբ[3]:
- Մենք կդարձնենք էլեկտրականությունն այնքան մատչելի, որ մոմեր կսկսեն վառել միայն հարուստները[3]:
- Գաղափարի արժեքը որոշվում է նրա օգտակարությամբ[3]:
- Երբեք մի հայտնագործեք մի բան, որը պահանջարկ չունի[3]:
- Եթե ուզում եք լավ գաղափարներ հորինել, հիշեք, որ դրանցից լավագույնները կարող եք վերցնել ուրիշներից[3]:
- Լավագույն գաղափարներն առաջացել են միայնության մեջ, վատագույնները՝ խառնաշփոթի[3]:
- Եթե մահվանից հետո կա ինչ-որ բան, դա լավ է: Եթե չկա, էլի լավ է: Ես ապրել եմ իմ կյանքը և արել եմ առավելագույնը, որ կարող էի անել[3]:
- Հավատը մխիթարող խաղալիք է նրանց համար, ովքեր չեն կարողանում մտածել[3]:
- Ես երբեք չեմ կարողացել լավ սովորել դպրոցում: Ես միշտ դասարանի ամենաթույլերի մեջ էի: Ես զգում էի, որ ուսուցիչներն ինձ չեն հավանում, և որ հայրս մտածում է, որ ես հիմար եմ: Այդպես ես էլ եզրակացրի, որ ես, ամենայն հավանականությամբ, ապուշի մեկն եմ[3]:
- Ես կարողացել եմ դառնալ գյուտարար, որովհետև մանկության տարիներին դպրոց չեմ գնացել[3]:
- Ինչ պետք չեն ոչ ձիեր, ոչ շքեղ նավեր: Այդ ամենի համար ես ժամանակ չունեմ: Ինձ պետք է արհեստանոց[3]:
- Ես դեռ այնքան շատ բան պետք է հասցնեմ անել, իսկ կյանքը շատ կարճ է: Ես պարտավոր եմ շտապել[3]:
- Եթե կա տարբերակ ինչ-որ բան ավելի լավ անելու, ապա գտեք այդ տարբերակը[3]:
- Քաղաքակրթության մեծագույն առաջադրանքը մարդուն մտածել սովորեցնելն է[3]:
- Ես հասկացել եմ, թե ինչ է պետք աշխարհին: Ես դա կհայտնագործեմ[3]:
- Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց շուտ ենք հանձնվում: Հաջողության ամենափորձված ճանապարհը շարունակաբար ևս մեկ անգամ փորձելն է[4]։
Քաղվածքներ Էդիսոնի մասին[խմբագրել]
- Եթե չլիներ Էդիսոնը, մենք հեռուստացույց կդիտեինք մոմերի ներքո[2]։
- Օլ Բոլիսկա
- Առաջին խոսող սարքը ստեղծել է Տեր Աստված, իսկ Էդիսոնը ստեղծել է առաջին խոսող սարքը, որը հնարավոր է անջատել[2]։
- Անհայտ ամերիկացի
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 62.
- ↑ 2,0 2,1 2,2 Цитаты Эдисона
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆԻ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՇԽԱՏԱՍԵՐ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐԸ (2016-04-28)։ Վերստացված է՝ 2018-03-03։
- ↑ 25 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄՏՔԵՐ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻՑ (2015-12-21)։ Վերստացված է՝ 2018-03-03։