Անրի Բարբյուս

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Անրի Բարբյուս

Անրի Բարբյուս (ֆր.՝ Henri Barbusse, մայիսի 17, 1873, Անյեր սյուր Սեն — օգոստոսի 30, 1935, Մոսկվա), ֆրանսիացի գրող, լրագրող և հասարակական գործիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Անհատը, ձուլվելով կոլեկտիվին, իրեն չի կորցնում։ Ընդհակառակն, նա կոլեկտիվում հասնում է գիտակցության և կատարելագործման բարձրագույն աստիճանի[1]
  • Առանձին մարդու կամ առանձին ազգի բարեկեցությունը կապված է բոլորի համար ընդհանուր բարեկեցության հետ[2]։
  • Ամենաբարձր իդեալների քարոզը ոչ մի բանի չի ծառայում, եթե չի տեսնում դրանց հասնելու դրական ուղին[3]։
  • Երբ առկա է բացահայտ կեղծիքը, ճշմարտության ակնհայտ խեղաթյուրումը, հարկավոր է հերքել այն[4]։
  • Ես ինքս ինձ կրկնում եմ, որ գերբնական ուժեր չկան, որ երկնքից ոչինչ չի ընկնում, որ ամեն ինչ մեր մեջ է և մեր ձեռքում։ Եվ թևավորված այդ հավատով, ես հայացքով գուրգուրում եմ դատարկ երկնքի, երկրային ամայության հնարավոր դրախտի հոյակապություն[5]։
  • Մենք խոսում ենք գիտակցության ու բանականության մեծ լեզվով, որի առջև անզոր է կրոնի լեզուն[6]։
  • Միայն կեղծ սրբերն ու թույլերն են կարիք զգում գայթակղության, ինչպես դեղորայքի[7]։
  • Արդարության գաղափարն անհերքելի է. այն աճում է բարոյական օրենքներից, բանականության օրենքներից և մասսաների բուն կյանքից. արդարությունը մի բառ է, որը լի է կյանքի բաբախյունով[8]։
  • Մեր հույսի ու հավատի աղբյուրը ճշմարտությունն է[9]։
  • Ճշմարտությունը հաղթահարում է ամեն մի տարածություն և չի կարող կասեցվել ոչ մի սահմանագծով[10]։
  • Հասկանալ կյանքը և այն սիրել ուրիշ էակի մեջ՝ դրանում է մարդու խնդիրը և դրանում է նրա տաղանդը. և յուրաքանչյուր ոք կարող է իրեն լիովին նվիրել միայն մեկ մարդու[11]։
  • Իր մահից հետո մարդը կարող է ապրել միայն երկրի վրա[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 55:
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 57:
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 157:
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 180:
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 329:
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 334:
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 341:
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 427:
  9. Բանականության սիմֆոնիա, էջ 436:
  10. Բանականության սիմֆոնիա, էջ 437:
  11. Բանականության սիմֆոնիա, էջ 493:
  12. Բանականության սիմֆոնիա, էջ 705:


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անրի Բարբյուս հոդվածը նաև Վիքիպեդիայում: