Անտոն Չեխով
Արտաքին տեսք
(Վերահղված է Անտոն Պավլովիչ Չեխովից)
Անտոն Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Анто́н Па́влович Че́хов, հունվարի 29, 1860 — հուլիսի 15, 1904), ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամեն ինչ նսեմանում է գրքի համեմատությամբ[1]։
- Ով ըմբոշխնել է ստեղծագործության հաճույքը, նրա համար դադարում են գոյություն ունենալ այլ հաճույքներ[2]։
- Գեղարվեստական ստեղծագործությունը պետք է արտահայտի որևէ մեծ միտք։ Ստեղծագործությունը գեղեցիկ է իր լրջության մեջ[2]։
- Գիտությունը ամենաանհրաժեշտը, ամենագեղեցիկը և ամենակարևորն է մարդու կյանքում[3]։
- Հարկավոր է ձգտել այն բանին, որ յուրաքանչյուր ոք ավելի շատ տեսնի ու իմանա, քան տեսել ու իմացել են նրա պապերն ու հայրը[3]։
- Երբեք ուշ չէ ինքն իրեն հարցնելը՝ գործով եմ ես զբաղված, թե՞ դատարկությամբ[4]։
- Քաղքենիությունը մեծ չարիք է, այն, ինչպես ամբարտակը գետի վրա, միշտ ծառայել է միայն լճացման համար։
- Բուժել պետք է ոչ թե հիվանդությունները, այլ նրանց առաջացման պարճառները։
- Զգուշացիր պաճուճազարդ լեզվից։ Լեզուն պետք է լինի պարզ ու գեղեցիկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 133.
- ↑ 2,0 2,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 148.
- ↑ 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 149.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 65.