Վիկտոր Հյուգո
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր-Մարի Հյուգոն (ֆրանսերեն՝ Victor-Marie Hugo) (փետրվարի 26, 1802 - մայիսի 22, 1885) - ֆրանսիացի բանաստեղծ, սցենարի հեղինակ, ակնարկագիր, տեսական արվեստագետ, քաղաքական գործիչ, մարդկային իրավունքների ակտիվիստ, և ֆրանսիական ռոմանտիզմ շարժման առաջնորդ է եղել:
[խմբագրել] Քաղվածքներ
- Ցանկանալը քիչ է, հարկավոր է կարողանալ:[1]
- Մեծին ամենից մոտ կանգնած է ազնվությունը:[2]
- Բարի լինել շատ հեշտ է, արդարացի լինել՝ ահա թե ինչ է դժվար:[2]
- Իմաստուն մարդը տարիք է առնում, բայց չի ծերանում:[3]
- Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:[4]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 100։
- ↑ 2,0 2,1 (2006) Դոնարա Մարտիրոսյանում՝ Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից։ «Մաշտոց», 39։ ISBN 99941-807-0-3։
- ↑ (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 179։
- ↑ Օտարազգի մեծերը հայոց լեզվի և Մեսրոպ Մաշտոցի մասին (2011-01-27)։ Վերստացված է՝ 2011-07-11 թվականին։