Վասիլի Կլյուչևսկի
Արտաքին տեսք
Վասիլի Կլյուչևսկի (ռուս.՝ Василий Осипович Ключевский, հունվարի 16 (28), 1841, Վոսկրեսենովկա - մայիսի 12 (25), 1911, Մոսկվա), ռուս պատմաբան։
Քաղվածքներ
[խմբագրել]- Կան մարդիկ, որոնք անասուն են դառնում հենց որ նրանց հետ սկսում են վարվել ինչպես մարդկանց հետ[1]։
- Գեղեցկությունը լավ է միայն այն ժամանակ, երբ ինքն իրեն չի նկատում[1]։
- Կյանքն ապրելու մեջ չէ, այլ նրանում, որ զգաս, որ ապրում ես[1]։
- Կյանքը սովորեցնում է միայն նրանց, ովքեր այն ուսումնասիրում են[1]։
- Խոշոր հաջողությունն ստեղծվում է նախատեսված ու կշռադատված բազմաթիվ մանրուքներից[1]։
- Մեծ գաղափարը վատ միջավայրում վերափոխվում է մի շարք անհեթեթությունների[1]։
- Աննպատակ պետք է համարել ոչ միայն այն, ինչը չի հասնում նպատակին, այլև այն, ինչը չափազանցնում է նպատակը[1]։
- Ուժեղ կրքերի ներքո հաճախ թաքնվում է միայն թույլ կամքը[1]։
- Կրքերն արատներ են դառնում, երբ վեր են ածվում սովորույթի, կամ առաքինություններ` երբ հակադրվում են սովորույթներին[1]։
- Ապաշնորհ մարդիկ սովորաբար ամենապահանջկոտ քննադատներն են. ի վիճակի չլինելով հնարավորից անելու ամենահասարակը և չիմանալով, թե ինչ և ինչպես անել, նրանք ուրիշներից պահանջում են բոլորովին անհնարինը[2]։
- Կան մարդիկ, որոնց ամբողջ ծառայությունն այն է, որ ոչինչ չեն անում[3]։
- Գիտության մեջ հարկավոր է կրկնել դասերը` դրանք լավ հիշելու համար. բարոյականության մեջ հարկավոր է լավ հիշել սխալները` դրանք չկրկնելու համար[4]։
- Լավ դասատու լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ դասավանդում ես, և սիրել նրանց, ում դասավանդում ես[5]։
- Ամենուրեք, ուր բառը միջնորդ է ծառայում մարդկանց միջև, իսկ դասավանդման մեջ` հատկապես, հարմար չէ ինչպես լեզվակոխ անելը, այնպես էլ խոսքը կիսատ թողնելը[6]։
- Երբ մտածողների մտքերն արագ են պտտվում, չմտածող ամբոխի գլուխը պտտվում է[7]։
- Խելացիի ու հիմարի միջև ամբողջ տարբերությունը մի բանում է` առաջինը միշտ մտածում է և հազվադեպ է խոսում, երկրորդը շարունակ խոսում է և երբեք չի մտածում։ Առաջինի լեզուն միշտ մտքի ոլորտում է, երկրորդի մոտ միտքը դուրս է լեզվի ոլորտից։ Առաջինի մոտ լեզուն մտքի քարտուղարն է, երկրորդի մոտ` մտքի բամբասողն ու ամբաստանիչը[8]։
- Բնության ամենաթանկ պարգևը ուրախ, կատակասեր և բարյացակամ խելքն է[9]։
- Ամենաուրախ ծիծաղը դա ծիծաղելն է նրանց վրա, ովքեր ծիծաղում են քեզ վրա[10]։
- Ոմանք կարծում են, թե խելացիի հռչակ ստանալու համար բավական է միայն բոլորին հիմար անվանել[11]։
- Պարզ լինելու համար հռետորը պետք է անկեղծ լինի[12]։
- Հետմահու կյանքի հավատը ծանր հարկ է մարդկանց վրա, որոնք չեն կարողանում ապրել մինչև մահ, դադարում են ապրելուց ավելի շուտ, քան հասցնում են մահանալ[13]։
- Երևակայությունը հենց նրա համար է երևակայություն, որպեսզի լրացնի իրականությունը[14]։
- Գիտությունը հաճախ շփոթում են գիտելիքների հետ։ Դա կոպիտ թյուրիմացություն է։ Գիտությունը ոչ միայն գիտելիք է, այլև իմացություն, այսինքն` գիտելիքներն ինչպես հարկն է օգտագործելու կարողություն[15]։
- Ով այնպիսի ընկերներ ունի, որոնք ատում են միմյանց, նա արժանի է նրանց ընդհանուր ատելությանը[16]։
- Անհամեմատ հեշտ է հայր դառնալը, քան հայր մնալը[17]։
- Յուրաքանչյուր վատ արարք իր մեջ մտրակ է կրում իր մեղավորի մեջքի համար[18]։
- Արժանավոր մարդը նա չէ, որը թերությոններ չունի, այլ նա, ով արժանիքներ ունի[19]։
- Խիստ խոսքերը չեն կարող ուժեղ ապացույցներ լինել[20]։
- Շնորհակալությունը նրա իրավունքը չէ, ում շնորհակալություն են հայտնում, այլ պարտականությունն է նրա, ով շնորհակալ է լինում. շնորհակալություն պահանջելը հիմարություն է, անշնորհակալ լինելը` ստորություն[21]։
- Փողի կարիք չզգալու ամենահասարակ միջոցն է` ոչ թե ստանալ ավելին, քան հարկավոր է, այլ ծախսել ավելի քիչ, քան կարելի է[22]։
- Ով իրեն շատ է սիրում, նրան չեն սիրում ուրիշները, որովհետև նրբանկատությունից չեն ցանկանում լինել նրա մրցակիցները[23]։
- Ոմանք մշտապես հիվանդ են միայն այն պատճառով, որ շատ են հոգ տանում առողջ լինելու համար, իսկ ոմանք էլ առողջ են միայն այն պատճառով, որ չեն վախենում հիվանդանալուց[24]։
- Ծեր հասակում աչքերը ճակատից տեղափոխվում են ծոծրակի վրա` սկսում ես ետ նայել և ոչինչ չտեսնել առջևում, այսինքն` ապրում ես հուշերով, այլ ոչ թե հույսերով[25]։
- Մարդու համար ծերությունը նույնն է, ինչ փոշին հագուստի համար` ցուցադրում է բնավորության բոլոր բծերը[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 74։
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 178
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 181
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 185
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 204
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 207
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 232
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 240
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 241
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 244
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 255
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 282
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 324
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 370
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 391
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 471
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 526
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 567
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 572
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 586
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 587
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 623
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 638
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 681
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 694
- ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 699