Կեցության անտանելի թեթևությունը
Արտաքին տեսք
«Կեցության անտանելի թեթևությունը» (չեխ.՝ Nesnesitelná lehkost bytí), չեխ գրող Միլան Կունդերայի ստեղծագործությունը։
Այն արգելված է եղել Չեխոսլովակիայում հրատարակել մինչև հակախորհրդային բնույթի թավշյա հեղափոխությունը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդը երբեք չգիտի ինչ ուզի, որովհետև նրան մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ սխալներն ուղղել հետագա կյանքերում։ Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել։ Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու։
- Փոխաբերությունները վտանգավոր բան են։ Փոխաբերությունների հետ հանաք չեն անում։ Սերը կարող է ծնվել ընդամենը մեկ փոխաբերությունից։
- Միայն զգացմունքայնությունից զուրկ հարաբերությունն է ունակ պարգևել եկուսեք երջանկություն, որի դեպքում զուգընկերներից ոչ մեկը ոչ մի ոտնձգություն չի գործում մյուսի կյանքի և ազատության դեմ։
- Չկա առավել ծանր բան, քան կարեկցանքը։ Նույնիսկ սեփական ցավն այնքան ծանր չէ, որքան օտարի հետ կիսած, օտարի համար, օտարի փոխարն զգացած ցավը, որ մեր երևակայությունը բազմապատկում, երկարաձգում է հարյուրավոր արձագանքներով։
- Բոլորի համար էլ անընկալելի է, որ մեր կյանքի սերը կարող է թեթև, անկշիռ մի բան լինել. մենք երևակայում ենք, որ մեր սերը չէր կարող այլ դեմք ունենալ, որ առանց նրա մեր կյանքը կդադարեր մեր կյանք կոչվելուց։
- Քանի դեռ մարդիկ համեմատաբար երիտասարդ են, և նրանց կյանքի երաժշտական պատրիտուրան նոր է միայն իր առաջին տակտը նվագել, նրանք կարող են այդ պարտիտուրան միասին հյուսել՝ իրար հետ տարբեր մոտիվներ փոխանակելով, բայց երբ ավելի հասուն տարիքում են ծանոթանում, նրանց երաժշտական պարտիտուրան այս կամ այն չափով գծված, ավարտված է, և օգտագործված յուրաքանչյուր բառը, առարկան տարբեր իմաստներ ունի յուրաքանչյուրի պարտիտուրայում։
- Այն, ինչը ընտրության արդյունք չէ, չի կարելի ո՛չ արժանիք, ո՛չ էլ ձախողում համարել։
- Դավաճանությունը։ Մանկուց ի վեր հայրիկն ու դպրոցի վարժապետը կրկնում են մեզ, որ դավաճանությունն ամենազազրելի բանն է, որ երբևէ հնարավոր է պատկերացնել։ Բայց ի՞նչ է նշանակում դավաճանել։ Դավաճանել նշանակում է թողնել դուրս գալ շարքից։ Դավաճանել նշանակում է շարքը լքել ու մեկնել դեպի անհայտություն։ Սաբինայի համար դեպի անհայտություն մեկնելուց ավելի գեղեցիկ բան չկա։
- Հենց հիվանդանոցում էր, որ սկսեց գրքերը երկու կատեգորիայի դասակարգել. ցերեկային և գիշերային։ Իսկապես, գրքեր կան, որ ստեղծված են ցերեկվա համար, և գրքեր, որ միայն գիշերը կարող ես կարդալ։
- Բոլոր կեղծիքների ակունքը պետք է փնտրել այն փաստի մեջ, որ մեր կյանքը տարանջատված է անձնական և հանրային տիրույթների. անձնական կյանքում մեկն ես, հանրային կյանքում՝ մի ուրիշը։ «Ճշմարտության մեջ ապրել» նշանակում է վերացնել անջրպետը անձնականի և հանրայինի միջև։
- Սերերը նման են կայսրությունների, բավական է՝ խարխլվի այն գաղափարը, որի հիմքի վրա կառուցված են դրանք, և սերերը խորտակվում են այդ գաղափարի հետ միասին։
- Կերպարները, ի տարբերություն կենդանի էակների, ծնվում են ոչ թե մոր արգանդից, այլ որևէ իրադրությունից, ֆրազայից, փոխաբերությունից, որն իր մեջ սաղմնային վիճակում ամփոփում է մարդկային հիմնաար մի հնարավոր, որը, ըստ հեղինակի, դեռ ոչ ոք չի բացահայտել, կամ որի մասին դեռ էական ոչինչ չի ասվել։
- Մարդու ժամանակը շրջանաձև պտույտներ չի գործում, այն սուրում է առաջ ուղիղ գծով։ Այդ պատճառով էլ մարդուն տրված չէ երջանկությունը, որովհետև երջանկությունը ոչ այլ ինչ է, քան կրկնության ցանկություն։