Ծխախոտ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Այս էջը պարունակում է քաղվածքներ ծխախոտի (սիգարների և սիգարետների) և ծխելու մասին:
Տե՛ս նաև Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա :
Բովանդակություն |
[խմբագրել] Քաղվածքներ
- Ծխելը թողնելը հեշտ է: Ես հարյուրավոր անգամներ արել եմ դա:
- Մարկ Տվեն
- Եթե բոլոր սիգարները և սիգարետները որոշ արական անդամի տեսքով սարքեին, տղամարդկանց մեծ մասը անմիջապես կդադարեր ծխել: Կարելի է դա չպատահեր, որովհետև սիգարները համենայն դեպս դրան նման են, և դարձյալ տեսնում եք ինչպես տղամարդիկ լիզում և դրանց ծծում են, կարծես ագահորեն դիմավորելիս լինեն մի ընկերոջ, ով նոր է վերադարձել երկար ճանբորդությունից:
- Դուեյն Ալեն Հան
- Ամեն ծխախոտ երկու ծայր ունի. մեկ ծայրում կրակ է, մյուս ծայրում՝ մի տխմար. իսկ մեջտեղում՝ չոր խոտ:
- Հաիմ Բիալիկ
- Երբեմն ծխախոտն ուղղակի ծխախոտ է:
- Զիգմունդ Ֆրոյդ
- Ծխախոտի առաջին մոլորությունն այն է, որ այն ծխելիս գործազրկության ժամանակ պատկերացնում ենք, որ որևէ գործ ենք կատարում:
- Կարող է իմ ծխելը ձեզ անհանգստացնում է, բայց ինձ սպանում է:
- Ձեզ կասեմ, թե ինչու եմ սիրում ծխախոտի բիզնեսը: Սարքելը մի պեննի արժի: Մեկ դոլարով կծախես: Մոլուցք է բերում: Եվ հիանալի ապրանքանշային հավատարմություն կա:[1]
- Ծխախոտը միակ սպառողական ապրանքն է, որ երբ ըստ նշվածի է օգտագործվում, սպանում է իր սպառողին:
- Բժ. Գրո Հարլեմ Բրուդթլանդ
- Միակ «ավելի ապահով» ծխախոտը ձեր վերջինն է:
- Դուեյն Ալեն Հան
- Ծխելը ձեզ դարձնում է հիմար, միտք և բանաստեղծություն ստեղծելուց անկարող: Դա միայն պարապների համար է, ձանձրացած մարդկանց համար [..] Ծխելը նաև մեծ կոպտություն է, լկտի հակահասարակություն:
- Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Կարլ Լյուդվիգ Քնեվելին գրված նամակից, 1776: Մեջբերված Էրնեստ Լաութենբախի «Lexikon Goethe-Zitate: Auslese für das 21. Jahrhundert aus Werk und Leben» գրքից: IUDICIUM Verlag, 2004. ISBN 9783891298008. S. 807th:
- Այդպես է թութունի և ռոմի հետ՝
Նախ ուրախ ես, հետո ընկնում ես:- Վիլհելմ Բուշ, «Und die Moral von der Geschicht»-ից: Վիլհելմ Բուշի ամբողջական աշխատանքներ: Խմբագրել է՝ Rolf Hochhuth. 12. Auflage, München, 2008. S. 948.
- Թութունի սպառումը մեր ժամանակների ամենամեծ կանխարգելի առողջական ռիսկն է:
- Սաբին Բաետզինգ, Դեղերի և թմրամոլության մասին Գերմանիայի կառավարական զեկույց, մայիս 3, 2006, bundesregierung.de
[խմբագրել] Ծխախոտի փաթեթների վրայի զգուշացումներ
- Զգուշացում՝ Ծխախոտները վնասում են ձեր մարմնի ձևին:
- Զգուշացում՝ Ծխելը մաշկի վաղաժամ ծերացման պատճառ է դառնում:
- Զգուշացում՝ Ծխելի սպանում է:
- Զգուշացում՝ Ձեր ծխելը վնասում է ձեր ամենամոտ մարդկանց:
- Զգուշացում՝ Ծխախոտի ամբողջությունը 43 քաղցկեղածին է մտցնում ձեր մարմին:
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ մինչ 45 տարեկան սրտի կաթվածահարների 75% տոկոսը ծխողներ են:
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխախոտը մոլուցք է բերում:
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխելը սեռատկարություն է բերում:
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխողների երեխաները շնչահեղձուկից (ասթմայից) են տուժում:
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ հղիության ժամանակ ծխելը ձեր երախայի կյանքը վտանգի է ենթարկում:
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխախոտի ծուխը վնասում է ձեր երեխաների առողջությանը:
- Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ թոքի բոլոր քաղցկեղների 85%-ը ծխախոտից է առաջանում:
- Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխախոտները վաղաժամ մահվան պատճառ են դառնում:
- Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխելը լուրջ հիվանդությունների է բերում:
- Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխելը վնասակար է առողջությանը:
- Զգուշացում՝ Ծխախոտները հիվանդության և վաղաժամ մահվան պատճառ են դառնում:
- Զգուշացում՝ Ծխախոտները ուղեղի կաթվածի և սրտի հիվանդության պատճառ են դառնում:
- Զգուշացում՝ Ծխախոտները սաղմի մեջ արատներ են առաջացնում:
- Զգուշացում՝ Ծխախոտի ծուխը վնասում է երեխաների և ձեր շրջապատի առողջությանը: