Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Գյոթեն

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն (գերմաներեն՝ Johann Wolfgang von Goethe) (օգոստոսի 28, 1749 - մարտի 22, 1832) գերմանացի գրող է եղել:

[խմբագրել] Քաղվածքներ

  • Ինչ չեմ հասկանում, նրան չեմ տիրապետում:[1]
  • Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել: Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել:[1]
  • Արդեն կարդացած գրքի կրկնակի ընթերցումը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է:[2]
  • Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:[1]
  • Ոչ ոք չգիտի՝ ինչ ուժի տեր է, մինչև ուժը չփորձի:[1]
  • Միշտ կարելի է գտնել ժամանակ, եթե այն լավ օգտագործես:[3]
  • Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել:[3]
  • Ոչ ոք չի կարող ուրիշներին մեղադրել, քանի դեռ չի սովորել իր սեփական արարքները դատապարտել:[3]
  • Վախկոտը սպառնում է, երբ անվտանգության մեջ է:[4]
  • Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս:[4]
  • Նա իրավունք ունի կյանքի, ով ամեն օր այն կյանքով կնվաճի:[4]
  • Փորձիր պարտքդ կատարել և դու կիմանաս թե ինչի՞ ես ընդունակ:[4]
  • Հավատա կյանքին: Կյանքը քեզ կսովորեցնի բոլոր իմաստուններից ու բոլոր գրքերից ավելի լավ:[5]
  • Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է:[6]
  • Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը:[6]
  • Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա:[7]
  • Գեղանկարչությունն արվեստներից ամենամատչելին ու պատշաճն է:[7]
  • Ինչ չի գրավում՝ մեռած է:[7]
  • Կարգ ու կանոնը տխրահռչակ արդարությունից ավելի կարևոր է:[8]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 124։ 
  2. (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 132։ 
  3. 3,0 3,1 3,2 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 97։ 
  4. 4,0 4,1 4,2 4,3 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 98։ 
  5. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 128։ 
  6. 6,0 6,1 (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 276։ 
  7. 7,0 7,1 7,2 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 118։ ISBN 99930-2-263-2։ 
  8. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 161։ ISBN 99930-2-263-2։ 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիփեդիա
Վիքիփեդիան ունի հոդված, որը վերաբերվում է՝