Պլատոն
Արտաքին տեսք
Պլատոն (հին հուն.՝ Πλάτων, մ.թ.ա. 428/427 — մ.թ.ա. 348/347), հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, փիլիսոփայական երկխոսությունների գրող և Աթենքի Կաճառի հիմնադիր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Լավ սկիզբը գործի կեսն է[1]։
- Մաթեմատիկան տիեզերական լեզու է[2]։
- Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն, դժվար[3]։
- Ճիշտ պետությունը կարելի է գիտականորեն հիմնավորել և ոչ թե խարխափելով, սարսափ ազդելով, ճշմարտության տեղ ընդունելով, հորինելով փնտրել[4]։
- Պետության ծագումը նաև արդարության ծագումն է[4]։
- Երջանիկ են այն թագավորությունները, որտեղ փիլիսոփաները արքաներ են, արքաները՝ փիլիսոփաներ[4]։
- Քաղաքականության տեսությունը պետք է հիմնավորվի մարդու ճանաչողությամբ[4]։
- Պետության ֆունկցիաներ կարող են կատարել միայն արիստոկրատները՝ որպես լավագույն խելացի քաղաքացիներ[4]։
- Ճշմարտությունը հաստատում եմ ես, դա այն է ինչ ձեռնատու է ուժեղագույնին[4]։
- Արդարությունն այն է, երբ յուրաքանչյուր ոք (խումբ) անվերապահ կերպով ենթարկվում է իր բնությունից բխող հետևանքներին, օրինակ, ստրուկները կատարում են լոկ այն, ինչ ստրուկներին է վայել[4]։
- Յուրաքանչյուր կառավարություն, վերջնական հաշվով որոշվում է այդ պետության մարդկանց հատկանիշներով[4]։
- Երջանիկ է նա, ով իմաստության ու խոհեմության է հասնում շատ ծեր հասակում[5]։
- Հոգալով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը[5]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 29.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 155.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 281.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 152. ISBN 99930-2-263-2.
- ↑ 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 167։