Նիկոլայ II
Արտաքին տեսք
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկոլայ ІІ Ալեքսանդրովիչ (1868—1918), Համառուսական կայսր 1894-1917 թվականներին, Լեհաստանի թագավոր և Ֆինլանդիայի մեծ իշխան, Ռուսական կայսրության վերջին կայսր։ Ռոմանովների արքայատոհմից։ Ալեքսանդր III-ի որդին։ Ամուսնացել է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Շուրջ բոլորը դավաճանություն և վախկոտություն և խաբեությու՛ն է։ — Գրառում կայսրի օրագրից 1917 թվականի մարտի 2-ի:
- Ես խենթանում եմ, երբ մտածում եմ Ռուսաստանի հեռանկարների մասին, մենք կդառնանք ամենավեհ ժողովուրդը, ամենավեհ պետությամբ, ամբողջ աշխարհը կգործի մեր թույլտվությամբ։
- Խորին հավատքն առ Աստված և իսկական ռուս մարդկանց միաձայն ցանկությունը կոտրել և վտարել թշանմուն Ռուսաստանից դուրս՝ տալիս է ինձ ամուր վստահություն ապագային հանգիստ նայելու։
- Ես փրկեցի ոչ թե ինքնակալական իշխանությունը, այլ Ռուսաստանը։ Ես վստահ չեմ, որ կառավարման ձևի փոփոխությունը հանգստություն և երջանկություն կտա ժողովրդին։
- Թող բոլորն իմանան, որ ես, բոլոր ուժերը նվիրելով ժողովրդի բարօրությանը, կպաշտպանեմ ինքնակալման սկիզբը այնպես ամուր և անշեղորեն, ինչպես այն պաշտպանեց իմ մահացած անմոռանալի ծնողը։
- Սեփականատերը Ռուսական հողի։ — Գրել է Նիկոլայ II-ը Համառուսական բնակչության մարդահամարի ժամանակ «Զբաղմունք» սյունակում:
- Միայն այն պետությունն է ուժեղ և ամուր, որը սրբորեն պահում է իր անցյալի ուխտերը։
- Այսօր ինձ այցելել է սիրո զգացմունքը։ Ճաշելուց հետո ամբողջ զգացմունքը կորավ։
- Ով մտածում է խաղաղության մասին, ով ցանկանում է դա՝ նա Հայրենինքի դավաճան է։ — Նիկոլայ II -ի վերջին հրամանը զորքին, մարտի 8, 1917 թվական:
- Չարը չէ որ հաղթում է չարին, այլ միայն սերը։