Նիկոլայ II
Jump to navigation
Jump to search
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկոլայ ІІ Ալեքսանդրովիչ (1868—1918), Համառուսական կայսր 1894-1917 թվականներին, Լեհաստանի թագավոր և Ֆինլանդիայի մեծ իշխան, Ռուսական կայսրության վերջին կայսր: Ռոմանովների արքայատոհմից: Ալեքսանդր III-ի որդին: Ամուսնացել է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ:
Քաղվածքներ[խմբագրել]
- Շուրջ բոլորը դավաճանություն և վախկոտություն և խաբեությու՛ն է: — Գրառում կայսրի օրագրից 1917 թվականի մարտի 2-ի:
- Ես խենթանում եմ, երբ մտածում եմ Ռուսաստանի հեռանկարների մասին, մենք կդառնանք ամենավեհ ժողովուրդը, ամենավեհ պետությամբ, ամբողջ աշխարհը կգործի մեր թույլտվությամբ:
- Խորին հավատքն առ Աստված և իսկական ռուս մարդկանց միաձայն ցանկությունը կոտրել և վտարել թշանմուն Ռուսաստանից դուրս՝ տալիս է ինձ ամուր վստահություն ապագային հանգիստ նայելու:
- Ես փրկեցի ոչ թե ինքնակալական իշխանությունը, այլ Ռուսաստանը: Ես վստահ չեմ, որ կառավարման ձևի փոփոխությունը հանգստություն և երջանկություն կտա ժողովրդին:
- Թող բոլորն իմանան, որ ես, բոլոր ուժերը նվիրելով ժողովրդի բարօրությանը, կպաշտպանեմ ինքնակալման սկիզբը այնպես ամուր և անշեղորեն, ինչպես այն պաշտպանեց իմ մահացած անմոռանալի ծնողը:
- Սեփականատերը Ռուսական հողի: — Գրել է Նիկոլայ II-ը Համառուսական բնակչության մարդահամարի ժամանակ «Զբաղմունք» սյունակում:
- Միայն այն պետությունն է ուժեղ և ամուր, որը սրբորեն պահում է իր անցյալի ուխտերը:
- Այսօր ինձ այցելել է սիրո զգացմունքը: Ճաշելուց հետո ամբողջ զգացմունքը կորավ։
- Ով մտածում է խաղաղության մասին, ով ցանկանում է դա՝ նա Հայրենինքի դավաճան է: — Նիկոլայ II -ի վերջին հրամանը զորքին, մարտի 8, 1917 թվական:
- Չարը չէ որ հաղթում է չարին, այլ միայն սերը: