Jump to content

Նախանձ

Վիքիքաղվածք-ից
Կայենը նախանձում էր Աբելին

Նախանձ, բացասական դիրքորոշում ուրիշների հաջողությունների հանդեպ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Նախանձներին տանջում են ոչ միայն իրենց անհաջողությունները, այլև ուրիշների հաջողությունները[1]։
Արիստոտել
  • Ազնիվ մարդը ոչ մեկի չի նախանձում[1]։
Մաքսիմ Գորկի
  • Նախանձը ատելության առավել գործուն տարրերից մեկն է[1]։
Օնորե դը Բալզակ
  • Նախանձը մարդկանց մեջ դնում է երկպառակության սկիզբը[1]։
  • Նախանձ մարդը վիշտ էպատճառում ինքն իրեն, ասես՝ իր թշնամին լինի[1]։
Դեմոկրիտ
  • Նախանձելի չէ նրա բախտը, ում ոչ ոք չի նախանձում[1]։
Էսքիլես
  • Մարդիկ կան, որոնք չարության համար ծնած են, ինչպես օձն ու կարիճը՝ թունավորելու համար[1]։
Թորոս Թորամանյան
  • Եթե չես ուզում տառապել, նախանձ մի՛ լինիր[1]։
Կաբուս
  • Նախանձն է չարիքի սկիզբը[2]։
  • Չարիքների պատճառը մարդու նկատմամբ եղած նախանձն է[2]։
Եզնիկ Կողբացի
  • Ամենքը նախանձավոր պիտի լինեն բարի գործերին[2]։
Հերոդոտոս
  • Նախանձոտները կմեռնեն,բայց նախանձը՝ երբեք[2]։
  • Հետաքրքրասիրությունը ծագում է նախանձից[2]։
Ժան Բատիստ Մոլիեր
  • Անմիտ մարդկանց մի՛ նախանձիր, այլ իմաստունին նմանվի՛ր[2]։
Ներսես Շնորհալի
  • Գերադասում եմ, որ իմ թշնամիներն ինձ նախանձեն, ոչ թե ես՝ իմ թշնամիներին[2]։
Կլավդիոս
  • Նախանձը թույն է սրտի համար[2]։
Վոլտեր
  • Դեռ արարչագործության ժամանակից նախանձը բազում չարիքներ գործեց աշխարհում[2]։
Ղազար Փարպեցի
  • Ոչ մի բան չի կարող հանգստացնել նախանձ մարդուն[2]։
Լյուկ Վովենարգ
  • Գայթակղվելով ուրիշների ունեցածով, զրկվում ես քոնից[2]։
Փեդրո
  • Մեր հոգին թունավորող կործանարար թույնը նախանձն է[2]։
Հենրի Ֆիլդինգ
  • Յուրաքանչյուր ձի մտածում է, որ իր բեռն ավելի ծանր է, քան մյուսներինը[2]։
Թոմաս Ֆուլեր
  • Բարձր առաքինությունների ամենաճիշտ հատկանիշը նախանձ չունենալն է[3]։
Ֆրանսուա դը Լարոշֆուկո
  • Զրպարտությունը նախանձի զենքն է[4]։
Սոֆիա Սեգյուր

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 277։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 278։
  3. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 82. ISBN 99941-807-0-3. 
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 56. 
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նախանձ հոդվածը նաև Վիքիպեդիայում: