Jump to content

Միտք

Վիքիքաղվածք-ից

Միտք, մտածողության արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես ինֆորմացիա կարող է հաղորդվել մարդուց մարդուն խոսքի և այլ միջոցներով։

Քաղվածքներ

[խմբագրել]
Շոպենհաուեր
  • Միտքը գոյի պարզ ըմբռնումն է[2]։
Դավիթ Անհաղթ
  • Միտքը մարդու հոգևոր ուժն է[3]։
Վիսարիոն Բելինսկի
  • Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից[3]։
Էվրիպիդես
  • Միտքը անտեսանելի բնությունն է, բնությունը՝ անտեսանելի միտքը[4]։
Հենրիխ Հայնե
  • Մտքի մեջ կամք կա, երևակայության մեջ այն չկա[4]։
  • Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ[4]։
  • Միտքը ինքը սնունդ է, մտածել, նշանակում է սնվել[4]։
Վիկտոր Հյուգո
  • Հրաժարվել մտածելուց, նշանակում է հայտարարել իր հոգևոր սնանկությունը[4]։
Ալբերտ Շվեյցեր
  • Միտքն ընդամենը կայծակ է գիշերվա մեջ, սակայն այդ կայծակն ամեն ինչ է[4]։
Անրի Պուանկարե
  • Միտք։ Մեծ բան է։ Էլ ինչն է մարդու մեծությունը, եթե ոչ միտքը[4]։
Ալեքսանդր Պուշկին
  • Երիցս մարդասպան է նա, ով սպանում է միտքը[4]։
Ռոմեն Ռոլան
  • Լավագույն մտքերը ընդհանուրի սեփականությունն են[4]։
Սենեկա
  • Ով երկար է մտածում, միշտ չէ, որ լավագույն լուծումն է գտնում[3]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Միտքը սրտի քույրն է, խիղճը՝ նրանց ծնող մայրը[5]։
Գևորգ Հայրյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Աֆորիզմներ իմաստության մասին
  2. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989
  3. 3,0 3,1 3,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 274։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 275։
  5. Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միտք հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք միտք բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։