Միխայիլ Ժվանեցկի
Արտաքին տեսք
Միխայիլ Միխայլովիչ Ժվանեցկի (ռուս.՝ Михаил Михайлович Жванецкий, մարտի 6, 1934, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 6, 2020, Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող-երգիծաբան, հեղինակային աշխատանքների կատարող։ Նրա աշխատանքներն ու ելույթները առանձնացել են Օդեսային բնորոշ հումորով, որտեղ ծաղրի են ենթարկվել մարդկային թերություններն ու հասարակության արատները։
Քաղվածքներ
[խմբագրել]- Կինը չզսպեց իրեն, բացեց հիասքանչ բերանը և փչացրեց իր գեղեցիկ կազմվածքն ու թանկարժեք լողազգեստը[1]։
- Փոքր չափաբաժնով ալկոհոլն անվնաս է ցանկացած քանակությամբ[1]։
- Մեկ անզգույշ շարժում, և դուք հայր եք[1]։
- Մեր ազատությունը հիշեցնում է լուսացույցը, որի երեք լույսերն աշխատում են միաժամանակ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]