Jump to content

Հիմարություն

Վիքիքաղվածք-ից

Հիմարություն, առողջ դատողություն կատարելու անընդունակություն։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Իմացի՛ր, որ հիմարներին պետք է պատասխանել լռությամբ[1]։
Կաբուս
  • Հիմարությունն արմատախիլ անելն ավելի դժվար է, քան մի վանք կառուցելը[1]։
Արամ Մանուկյան
  • Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, նա հիմար է[1]։
Մոպասան
  • Հիմարը խելացի մարդու նկատմամբ մի առավելություն ունի. նա միշտ գոհ է ինքն իրենից[1]։
Նապոլեոն Բոնապարտ
  • Հիմարության դեմ անզոր են նույնիսկ աստվածները[1]։
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան[1]։
Ջիվանի
  • Հիմար է նա, ով արհամարհանքով է վերաբերվում իր հակառակորդին[1]։
Գեորգ Ռոլենհագեն
  • Հիմարներն ամոթխած չեն լինում[1]։
Ժան Ժակ Ռուսո
  • Դուն էն գլխեն իմաստուն իս, խելքդ հիմարին բաբ մի անի[1]։
Սայաթ-Նովա
  • Հիմարին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[1]։
Միգել Սերվանտես
  • Ոչ թե չիմացողն է հիմար, այլ իմանալ չցանկացողը[1]։
Գրիգորի Սկովորոդա
  • Բոլոր հիմարությունները տգիտությունից են[1]։
Սոկրատես
  • Լավ է մարդ ձագեր կորցրած արջին հանդիպի, քան թե հիմարին՝ հիմարության ժամանակ[2]։
Սողոմոն Իմաստուն
  • Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն[2]։
Տակիտոս
  • Մոլորվելը հատուկ է ամեն մեկին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները[2]։
Ցիցերոն
  • Լինում է երկու տեսակ հիմարություն՝ սակավախոս և շատախոս[3]։
Օնորե դը Բալզակ
  • Ամեն մի հիմար կգտնի է՛լ ավելի մեծ հիմարի, որը կսկսի նրանով զմայլվել[3]։
  • Աշխարհում հիմարներն ավելի շատ են, քան խաբեբաները, այլապես խաբեբաներն ապրելու միջոց չէին ունենա[2]։
Նիկոլա Բուոլա
  • Խելացի ձևացող հիմարից ավելի վտանգավոր բան չկա[3]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Բոլոր հիմարները համառ են, և բոլոր համառները՝ հիմար[3]։
Բալթազար Գրասիան
  • Իր հիմարությունը խոստովանող մարդն արդեն հիմար չէ[3]։
  • Ոչ մի բանի վրա չզարմանալը հիմարության, այլ ոչ թե խելքի նշան է[3]։
Ֆյոդոր Դոստոևսկի
  • Հիմարներն ավելի շատ խոսում են իմաստության մասին, իսկ սրիկաները՝ առաքինության[3]։
Պաուլ Էռնեստ
  • Եթե հիմարը վախենար հիմարություն անելուց, հիմար չէր լինի[3]։
  • Ծիծաղել խելացի մարդկանց վրա. այս է հիմարների առավելությունը[3]։
Ժան Լաբրյուեր
  • Խելացի մարդկանց ծանակելը հիմարների բնական առավելությունն է[3]։
Ալֆոնս Լամարթին
  • Գետանցի ժամանակ ձիերը փոխելը խելացի արարք չէ[3]։
Աբրահամ Լինկոլն
  • Էշն առյուծի մորթու մեջ էլ էշավարի կզռա[3]։
Լուկիանոս

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 197։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 196։