Հաջողություն
Արտաքին տեսք
Հաջողություն, անձի կամ կազմակերպության՝ սեփական նպատակների իրականացում։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամենալավ հռետորն աշխարհում հաջողությունն է[1]։
- Ուրիշի վաստակը հաճախ «հաջողություն» բառով են կոչում[1]։
- Ջանասիրությունը հաջողության մայրն է[1]։
- Մարդ երբեք ավելի մեծ փորձության չի ենթարկվում, քան բացառիկ անհաջողության պահին[1]։
- Նավերը խորտակվում են, սովորաբար, ափին մոտ[1]։
- Երկարատև հաջողությունը միշտ կասկածելի է[1]։
- Հաջողակ ստահակները անտանելի են[1]։
- Վատ սկզբի վերջն էլ վատ է լինում[1]։