Լուսինե Զաքարյան

Վիքիքաղվածք-ից
Լուսինե Զաքարյանը ՀՀ 2012 թվականի փոստային նամականիշի վրա

Լուսինե Զաքարյան (1937, հունիսի 1, Ախալցխա, Ջավախք, Վրաստան - 1992, դեկտեմբերի 30, Երևան), հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող։

Քաղվածքներ Լուսինե Զաքարյանի մասին[խմբագրել]

  • Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ' երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել[1][2][3]։
  • Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար[1][3][4][5][6][7]։
Կաթողիկոս Վազգեն Ա
Պարույր Սևակ
  • Անզուգական երգչուհի, հոգևորի փայլուն զգացողությամբ, որը գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլև այլազգիների սրտերն ու փառքով ներկայացրել Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները[1]։
Պրոֆեսոր Դավիթ Ղազարյան
  • Մենք, որ նրա ժամանակակիցներն էին, զգացինք, թե ինչպես է տարիների ընթացքում Լուսինեն հենց ինքը ազդում ժամանակի վրա, թանձրացնում նրա գույները, ազգային գույները և օր օրի դառնում ավելի մատչելի, ժողովրդին հասու[3]։
Սիլվա Կապուտիկյան
  • Հռոմի Պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում։ Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն[3]։
Լևոն Միրիջանյանը
  • Երգում է Լուսինեն... դադար առ մի պահ,նայիր հոգուդ խորքը, ճանաչիր ինքդ քեզ։ Ստվերի պես հպվիր քո մանկությանը։ Այդ ձայնը քեզ հասել է նախնիներիդ արյան միջով, նորից ու նորից խառնվել քո էությանը՝ քեզ շոյած առաջին զեփյուռի հետ, քեզ մանկական նինջ բերող օրորոցայինի հետ[8]։
Մավր Դանիելյան

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լուսինե Զաքարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: