Աննա Ախմատովա
Արտաքին տեսք
Աննա Անդրեևնա Ախմատովա (ռուս.՝ Анна Андреевна Ахматова, հունիսի 11 (23), 1889, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն – մարտի 5, 1966, Դոմոդեդովո, Ռուսաստան), 20-րդ դարի ռուս բանաստեղծուհի, գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Դավաճանությունը ներել կարելի է, իսկ վիրավորանքը՝ ոչ[1]։
- Բարեկիրթ մարդը չի վիրավորում ուրիշին անզգուշությամբ, նա վիրավորում է միայն դիտավորությամբ[1]։
- Նույնիսկ ամենամեծ բանաստեղծությունները հեղինակին երջանիկ չեն դարձնում[1]։
- Բանաստեղծը մի մարդ է, որից ոչ ոք ոչինչ չի կարող խլել, դրա համար էլ ոչ ոք ոչինչ չի կարող տալ[1]։
- Ապագան, ինչպես հայտնի է, իր ստվերը գցում է ավելի վաղ, քան հայտնվելուն պես[1]։
- Ես եղել եմ մեծ փառքի մեջ, ճաշակեցի նաև մեծագույն անփառունակություն և համոզվեցի, որ, ըստ էության, դա նույն բանն է[1]։