Աննա Ախմատովա

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Աննա Ախմատովա

Աննա Անդրեևնա Ախմատովա (ռուս.՝ Анна Андреевна Ахматова, հունիսի 11 (23), 1889, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն – մարտի 5, 1966, Դոմոդեդովո, Ռուսաստան), 20-րդ դարի ռուս բանաստեղծուհի, գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Դավաճանությունը ներել կարելի է, իսկ վիրավորանքը՝ ոչ[1]։
  • Բարեկիրթ մարդը չի վիրավորում ուրիշին անզգուշությամբ, նա վիրավորում է միայն դիտավորությամբ[1]։
  • Նույնիսկ ամենամեծ բանաստեղծությունները հեղինակին երջանիկ չեն դարձնում[1]։
  • Բանաստեղծը մի մարդ է, որից ոչ ոք ոչինչ չի կարող խլել, դրա համար էլ ոչ ոք ոչինչ չի կարող տալ[1]։
  • Ապագան, ինչպես հայտնի է, իր ստվերը գցում է ավելի վաղ, քան հայտնվելուն պես[1]։
  • Ես եղել եմ մեծ փառքի մեջ, ճաշակեցի նաև մեծագույն անփառունակություն և համոզվեցի, որ, ըստ էության, դա նույն բանն է[1]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 399։
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աննա Ախմատովա հոդվածը նաև Վիքիպեդիայում: