Jump to content

Սալվադոր Դալի

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Salvador Daliից)
Սալվադոր Դալին

Սալվադոր Դոմինգո Ֆելիպե Խասինտո Դալի ի Դոմենեկ, Մարկիզ դե Դալի դե Պուբոլ (իսպ.՝ Salvador Domingo Felipe Jacinto Dalí i Domènech, 1st Marquis of Púbol, մայիսի 11, 1904 — հունվարի 23, 1989), իսպանացի սյուրռեալիստ նկարիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Իմ ամբողջ կյանքը պայքար է բարդության դեմ՝ հանուն պարզության, հավասարեցման դեմ՝ հանուն աստիճանակարգության, կոլեկտիվի դեմ՝ հանուն անհատի, բնության դեմ՝ հանուն գեղագիտության, առաջընթացի դեմ՝ հանուն հաստատության, Արևելքի դեմ՝ հանուն Արևմուտքի, հեղափոխության դեմ՝ հանուն ավանդույթի, փիլիսոփայության դեմ՝ հանուն կրոնի, սկեպտիցիզմի դեմ՝ հանուն հավատի...[1]
  • Գերադասում եմ վատ նկարիչ համարվել, քան դադարել տարօրինակ մարդ լինելուց[2]։
  • Ես անպարկեշտության հասնելու չափ սիրում եմ կյանքը։
  • Ես ճակատագրից շնորհակալ եմ երկու բանի համար։ Այն բանի, որ ես իսպանացի եմ, և նրա, որ Սալվադոր Դալին եմ։
  • Սալվադոր Դալին թմրանյութ է, առանց որի այլևս հնարավոր չէ ապրել։
  • Մտածում եմ՝ ինձ ավելի հեշտ չի եղել ծնվել, քան Արարչին՝ ստեղծել Տիեզերքը։
  • Համենայն դեպս նա հետո հանգստացել է, իսկ ինձ վրա թափվել են աշխարհի բոլոր գույները։
  • Ես ունեմ կարգախոս. գլխավորը՝ թող խոսեն Դալիի մասին, ծայրահեղ դեպքում՝ նույնիսկ լավը։
  • Նույնիսկ մեծագույն հոգեբանները չկարողացան հասկանալ, թե երբ է վերջանում հանճարեղությունը և սկսվում խելագարությունը։
  • Իմ և խելագարի միջև տարբերությունն այն է, որ ես խելագար չեմ։
  • Ես քրիստոնյա եմ և կաթոլիկ, բայց նկարիչ լինելու համար անհրաժեշտ չէ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։
  • Երբ մահանան բոլոր հանճարները, ես կմնամ հպարտ միայնության մեջ։
  • Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ են գրում քննադատները։ Չէ՞ որ ես գիտեմ, որ նրանք հոգու խորքում սիրում են իմ աշխատանքները, սակայն վախենում են խոստովանել։
  • Ես միանգամայն նորմալ եմ։ Աննորմալ են նրանք, ովքեր չեն հասկանում իմ արվեստը, ովքեր չեն սիրում Վելասկեսին, և նրանք, ում չի հետաքրքրում, թե ժամը քանիսն է ցույց տալիս իմ ժամացույցը։ Չէ՞ որ այն ճիշտ ժամն է ցույց տալիս։
  • Եթե անընդհատ մտածես՝ «Ես հանճար եմ», վերջիվերջո կդառնաս հանճար։
  • Իմ արվեստը կյանք է և կերակուր, միս է և արյուն։ Մի փնտրեք այնտեղ ո՛չ միտք, ո՛չ էլ զգացմունք։
  • Տարբերությունը սյուրռեալիստների և իմ միջև այն է, որ սյուրռեալիստը ես եմ։
  • Ես սյուրռեալիստ չեմ. ես սյուրռեալիզմն եմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 88. ISBN 99930-2-263-2. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 64. ISBN 99930-2-263-2. 


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սալվադոր Դալի հոդվածը նաև Վիքիպեդիայում: