Իմ հապալասե գիշերներ
Արտաքին տեսք
(Վերահղված է My Blueberry Nightsից)
«Իմ հապալասե գիշերներ» (անգլ.՝ My Blueberry Nights), ռեժիսոր Վոնգ Կարվայի 2007 թվականին նկարահանած արտհաուս-մելոդրաման։
Մեջբերումներ
[խմբագրել]- Մարդիկ փախչում են սիրուց, որովհետև վախենում են մերժված լինելուց։
- — Ինչու՞ ես պահում բանալիները։
— Որովհետև եթե ես դրանք դեն նետեմ, դռները, որոնց դրանք համապատասխանում են, այլևս երբեք չեն բացվի, իսկ դա ես չէ, որ պետք է որոշեմ։
— Կարող է պատահել, որ եթե նույնիսկ համապատասխանեն դռանը, դու, միևնույնն է, չես կարող այն բացել։
— Կամ էլ դռան ետևում լիովին այլ մարդ կգտնվի։ - — Իսկ ի՞նչ է պատահել նրա հետ։
— Կյանք է պատահել, ժամանակ է պատահել… Ինչպես հաճախ պատահում է։
— Միգուցե պարզապես հենց այդ մարդը չէ՞։
— Միգուցե պարզապես հենց այդ զգացմունքնե՞րը չեն։ - — Դու ասացիր սևահե՞ր, հասակն էլ մոտավորապես 1,80։ Մսային ռուլեթը, սթեյքը և առավել ևս՝ ձկնային ֆիլեն այդ նկարագրությանը չեն համապատասխանում։
- — Ինչպե՞ս հրաժեշտ տալ մի մարդու, առանց որի չես կարող պատկերացնել կյանքդ։ Ես հրաժեշտ չտվեցի։ Ես ոչինչ չասացի։ Գիշերվա ավարտին ես ընտրեցի ամենաերկար ուղին, որպեսզի անցնեի ճանապարհը։
- — Նամա՞կ ես գրում ընկերոջդ։
— Ո՜չ, պարզապես ծանոթիս։
— Ավելի հեշտ չէ՞ զանգելը։
— Նամակում երբեմն հաջողվում է ավելին ասել։ - — Երբեմն ավելի լավ է ոչինչ չիմանալ։ Լինում է այնպես, որ ոչ մի պատճառ չկա։
— Ամեն բան իր պատճառն ունի։
— Ահա քաղցրավենիքը։ Գիշերը ողջ չիզքեյքը և խնձորի կարկանդակները վերացվում են։ Դեղձի տորթից և շոկոլադային մուսից գրեթե ոչինչ չի մնացել։ Բայց հապալասե կարկանդակը միշտ մնում է այնպես, ինչպես պատրաստվել էր։
— Իսկ ի՞նչը այն չէ հապալասե կարկանդակի հետ։
— Հապալասե կարկանդակի հետ ամեն բան կարգին է։ Այն ուղղակի չեն գնում, այդքան բան։ Այն ոչնչում մեղավոր չէ, պարզապես այն ոչ ոք չի ուզում։ - Մենք հեռանում ենք, և մեզնից մնում են միայն օտար հիշողությունները։
- Ինչպիսի՞ն դու ինձ հիշեցիր. աղջիկ, որը սիրում է հապալասե կարկանդա՞կ, թե՞ կոտրված սրտով աղջիկ։
- Որոշ մարդիկ մեզ համար պարզապես հայելի են, նրանք շրջապատում են մեզ և թույլ են տալիս հասկանալ, թե ով ենք մենք։ Յուրաքանչյուր արտացոլանք համեմատում է մեզ ինքներս մեզ հետ, Էլիզաբեթ։
- — Դու տարօրինակ կերպով ես ինձ նայում։
— Դու փոքր-ինչ ուրիշ ես դարձել… Կամ էլ ես եմ փոխվել։ - Վերջիվերջո, դժվար չէ անցնել փողոցը։ Գլխավորը ով է սպասում քեզ հակառակ կողմում։
- Հետո դրանք հասան մի ռուս աղջկա, որը բանալիներ էր հավաքում և հիանում էր մայրամուտներով։ Ցավոք, մայրամուտներն այլևս նրան դուր չէին գալիս, և նրանք լուծվեցին դրանցից մեկի ժամանակ։
- Եթե ես ինձ համար սովորություն ընտրեի, ես կընտրեի հապալասե կարկանդակները։
- Այսօր ես սովորել չվստահել մարդկանց։ Փառք Աստծո, դա ինձ մոտ չի ստացվում։
- Վստահի՛ր մարդկանց, բայց հաշվիր խաղաքարտերը։ Գիտե՞ս դա ինչ է նշանակում։ Ոչ ոքի մի՛ վստահիր։
- Ես 17 տարեկան էի, երբ նա ինձ կանգնեցրեց ղեկի մոտ։ Ես հարբած էի։ «Դուք խմա՞ծ եք, միսս» — և ես նրան ժպտացի։ Ով գիտեր, որ դրանից հետո մենք կամուսնանանք։