Jump to content

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Marie von Ebner-Eschenbachից)
Մարիա ֆոն Էբներ-Էշենբախը

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ (գերմ.՝ Marie von Ebner-Eschenbach, սեպտեմբերի 18, 1830 — մարտի 12, 1916), ավստրիացի գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Կոպտությունը հոգեկան թուլություն է[1]։
  • Իրավունքի ամենաերդվյալ թշնամին արտոնությունն է[2]։
  • Միշտ եղիր քո կամքի տերը, իսկ քո խղճի` ստրուկը[3]։
  • Պատանեկությանդ տարիներին ձեռք բեր այն, որը տարիների հետ քեզ կփոխհատուցի ծերության պատճառած վնասին։ Եվ, հասկանալով, որ ծերության սնունդն իմաստություն է, պատանեկությանդ ժամանակ վարվիր այնպես, որ ծերությունը չմնա առանց սննդի[4]։
  • Արվեստագետի բնավորությունը կա՛մ սնուցում, կա՛մ սպառում է նրա տաղանդը[5]։
  • Զգուշացիր այն մարդուց, ով պարծենում է իր առաքինություններով[5]։
  • Որքան մենք մոտենում ենք Աստծուն՝ ճանաչելու համար, այնքան Աստված հեռանում է մեզնից[5]։
  • Ամենաքիչ մեղավորներն ապաշխարում են ամենից շատ[5]։
  • Բարությունը, եթե անսահման չէ, արժանի չէ բարություն կոչվելու[5]։
  • Գերազանցի համեմատ՝ միջակությունը մշտապես գտնվում է ինքնապաշտպանական դիրքում[5]։
  • Ամենաանբուժելի վիշտը երևակայական վիշտն է[5]։
  • Պատմության բոլոր օրենքներն իրենց վաղեմության ժամկետն ունեն[5]։
  • Երբ սոխակները դադարում են երգել, ճռիկները սկսում են ճռռալ[5]։
  • Մարդկանց մոտ հեղինակություն ձեռք բերելու միակ միջոցը նրանց օգտակար լինելն է[5]։
  • Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար[5]։
  • Ամենածանրը ոչ թե մահացու հիվանդությունն է,, այլ՝ անբուժելին[5]։
  • Որքան շատ ես քեզ սիրում, այնքան ավելի ես թշնամանում ինքդ քեզ հետ[5]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 312.
  2. ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 405։
  3. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 443։
  4. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 691։
  5. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 386-387։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա