Jump to content

Մաքսիմ Գորկի

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Maksim Gorkiից)
Մաքսիմ Գորկի

Մաքսիմ Գորկի (ռուս.՝ Максим Горький, մարտի 16, 1868 — հունիսի 18, 1936), ռուս գրող։

Աղբյուրով

[խմբագրել]
  • Ոչ ոք իրավունք չունի իր համար բախտ ձեռք բերել ուրիշ մարդու կյանքի գնով[1]։
  • Մարդը մյուս բոլոր արարածներից տարբերվում է ծիծաղելու ունակությամբ[2]։
  • Մարդը մահկանացու է, ժողովուրդը՝ անմահ[2]։
  • Երեխաները վաղվա մեր դատավորներն են, նրանք մեր հայացքների, արարքներ քննադատներն են, դրանք այն մարդիկ են, որոնք աշխարհ են մտնում կյանքի նոր ձևերի կառուցման մեծ աշխատանքի համար[3]։

Առանց աղբյուրի

[խմբագրել]
  • Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են։
  • Եթե մարդուն անընդհատ պնդեն, որ նա խոզ է, ի վերջո նա կսկսի խռխռալ։
  • Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է։
  • Սերը ապրելու ցանկությունն է։
  • Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը։
  • Եթե ուսուցիչը ազնիվ է, ապա նա պետք է միշտ ուշիմ աշակերտ լինի։
  • Ժամանակակից շատ գրողներ խմում են ավելի շատ, քան գրում։
  • Միայն մայրերը կարող են ապագայի մասին մտածել, քանզի նրանք ծնում են այն իրենց երեխաների մեջ։
  • Մարդիկ, որոնց անմիջապես հասկանում ես, մարդիկ՝ առանց մնացորդի, անհետաքրքիր են։ Մարդը, ըստ հնարավորինս, պետք է իր մեջ պարունակի ամեն ինչ, գումարած էլի ինչ-որ բան։
  • Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ։
  • Հոյակապ պաշտոն է մարդ լինելն աշխարհում։
  • Քաղքենիությունը գետնասող բույս է, այն ընդունակ է անվերջ բազմանալու և կցանկանար իր ընձյուղներով ամեն ինչ խեղդել իր ճանապարհին։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 187. ISBN 99930-2-263-2. 
  2. 2,0 2,1 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 262։
  3. Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981թ.


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մաքսիմ Գորկի հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝