Jump to content

Լյուդվիգ վան Բեթհովեն

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Ludwig van Beethovenից)
Լյուդվիգ վան Բեթհովեն

Լյուդվիգ վան Բեթհովեն (գերմ.՝ Ludwig van Beethoven, դեկտեմբերի 16, 1770մարտի 26, 1827), գերմանացի երգահան և դաշնակահար։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Արվեստը և գիտությունը միշտ եղել են և կլինեն ամենալավ կապ ամենահեռավոր ժողովրդի հետ[1]։
  • Երաժշտությունը միշտ բովանդակալից է։ Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա[2]։
  • Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է[3]։
  • Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը[3]։
  • Իսկական արվեստագետը զուրկ է փառասիրությունից. նա չափազանց լավ է հասկանում, որ արվեստն անսպառ է[4]։
  • Ես չգիտեմ գերազացության այլ հատկանիշներ, բացի բարությունից[5]։
  • Չկա որևէ ստեղծագործություն, որն ինձ համար լինի չափազանց գիտական. ընդհանրապես չհավակնելով գիտականության բառի բուն իմաստով՝ ես, միևնույն է, մանուկ հասակից ձգտել եմ հասկանալ բոլոր դարաշրջանների լավագույն և իմաստուն մարդկանց էությունը[6]։
  • Իմ ընկերներից ոչ մեկը չպետք է ինչ-որ բանի կարիք ունենա, քանի դեռ ես ունեմ մի կտոր հաց։ Եթե իմ դրամապանակը դատարկ է, և ես այս պահին չեմ կարող օգնել, ինձ մնում է նստել սեղանի մոտ և սկսել աշխատել, և շատ շուտով կկարողանամ օգնել նրան դուրս գալ վատ իրադրությունից[7]։
  • Սա («Ֆիդելիոյի» մասին) իմ հոգու ծնունդն է, որը ստեղծվել է ավելի ուժեղ տառապանքների արդյունքում, քան մյուսները, և ինձ մեծագույն վիշտ պատճառել։ Ուստի այն ինձ համար ամենաթանկն է...[7]

Բեթհովենի մասին

[խմբագրել]
  • Անկասկած, Բեթհովենը կդառնա երկրորդ Մոցարտ, եթե շարունակի այնպես, ինչպես սկսել է։
Քրիստիան Գոտլոբ Նեֆե[8]
  • Նա բոլորին կստիպի խոսել իր մասին։
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[7]
  • Ձեր ստեղծագործությունները շատ գեղեցիկ են, նույնիսկ հրաշալի, սակայն դրանցում այստեղ-այնտեղ հանդիպում է ինչ-որ տարօրինակ, մռայլ երանգ, քանի որ Դուք ինքներդ փոքր-ինչ մռայլ և տարօրինակ եք, իսկ երաժշտի ոճը միշտ հենց ինքն է։
Յոզեֆ Հայդն[7]
  • Միայն Երրորդ սիմֆոնիայում առաջին անգամ բացահայտվեց Բեթհովենի տաղանդի անսահմանությունը և ապշեցուցիչ ուժը։
Պյոտր Չայկովսկի[7]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 159. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160. 
  3. 3,0 3,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154. 
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 85. 
  5. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 206. ISBN 99930-2-263-2. 
  6. Էդուարդ Էրիո, Բեթհովենի կյանքը (հատվածներ «Մարդը, իր բնավորությունը» գլխից)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Великович Э. И., Великие музыкальные имена, исд. Композитор, СПб. 3 апреля 2006
  8. Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen, hrsg. von Klaus Martin Kopitz und Rainer Cadenbach, München 2009, Nr. 534


Վիքիպեդիա
Վիքիպեդիա