Jump to content

Լյուդվիգ վան Բեթհովեն

Վիքիքաղվածք-ից
Լյուդվիգ վան Բեթհովեն

Լյուդվիգ վան Բեթհովեն (գերմ.՝ Ludwig van Beethoven, դեկտեմբերի 16, 1770 — մարտի 26, 1827), գերմանացի երգահան և դաշնակահար։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Արվեստը և գիտությունը միշտ եղել են և կլինեն ամենալավ կապ ամենահեռավոր ժողովրդի հետ[1]։
  • Երաժշտությունը միշտ բովանդակալից է։ Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա[2]։
  • Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է[3]։
  • Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը[3]։
  • Իսկական արվեստագետը զուրկ է փառասիրությունից. նա չափազանց լավ է հասկանում, որ արվեստն անսպառ է[4]։
  • Ես չգիտեմ գերազացության այլ հատկանիշներ, բացի բարությունից[5]։
  • Չկա որևէ ստեղծագործություն, որն ինձ համար լինի չափազանց գիտական. ընդհանրապես չհավակնելով գիտականության բառի բուն իմաստով՝ ես, միևնույն է, մանուկ հասակից ձգտել եմ հասկանալ բոլոր դարաշրջանների լավագույն և իմաստուն մարդկանց էությունը[6]։
  • Իմ ընկերներից ոչ մեկը չպետք է ինչ-որ բանի կարիք ունենա, քանի դեռ ես ունեմ մի կտոր հաց։ Եթե իմ դրամապանակը դատարկ է, և ես այս պահին չեմ կարող օգնել, ինձ մնում է նստել սեղանի մոտ և սկսել աշխատել, և շատ շուտով կկարողանամ օգնել նրան դուրս գալ վատ իրադրությունից[7]։
  • Սա («Ֆիդելիոյի» մասին) իմ հոգու ծնունդն է, որը ստեղծվել է ավելի ուժեղ տառապանքների արդյունքում, քան մյուսները, և ինձ մեծագույն վիշտ պատճառել։ Ուստի այն ինձ համար ամենաթանկն է...[7]

Բեթհովենի մասին

[խմբագրել]
  • Անկասկած, Բեթհովենը կդառնա երկրորդ Մոցարտ, եթե շարունակի այնպես, ինչպես սկսել է։
Քրիստիան Գոտլոբ Նեֆե[8]
  • Նա բոլորին կստիպի խոսել իր մասին։
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[7]
  • Ձեր ստեղծագործությունները շատ գեղեցիկ են, նույնիսկ հրաշալի, սակայն դրանցում այստեղ-այնտեղ հանդիպում է ինչ-որ տարօրինակ, մռայլ երանգ, քանի որ Դուք ինքներդ փոքր-ինչ մռայլ և տարօրինակ եք, իսկ երաժշտի ոճը միշտ հենց ինքն է։
Յոզեֆ Հայդն[7]
  • Միայն Երրորդ սիմֆոնիայում առաջին անգամ բացահայտվեց Բեթհովենի տաղանդի անսահմանությունը և ապշեցուցիչ ուժը։
Պյոտր Չայկովսկի[7]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 159.
  2. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160.
  3. 1 2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154.
  4. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 85.
  5. ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 206. ISBN 99930-2-263-2.
  6. ↑ Էդուարդ Էրիո, Բեթհովենի կյանքը (հատվածներ «Մարդը, իր բնավորությունը» գլխից)
  7. 1 2 3 4 5 Великович Э. И., Великие музыкальные имена, исд. Композитор, СПб. 3 апреля 2006
  8. ↑ Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen, hrsg. von Klaus Martin Kopitz und Rainer Cadenbach, München 2009, Nr. 534
Վիքիպեդիա
Վիքիպեդիա