Ֆրանսուա դը Լարոշֆուկո
Արտաքին տեսք
(Վերահղված է La Rochefoucauldից)
Ֆրանսուա դը Լարոշֆուկո (ֆրանսերեն՝ François de La Rochefoucauld, սեպտեմբերի 15, 1613 — մարտի 17, 1680), ասացվածքների և հուշերի ֆրանսիացի հեղինակ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բարձր առաքինությունների ամենաճիշտ հատկանիշը նախանձ չունենալն է[1]։
- Խաբված լինելու ամենաճիշտ միջոցը իրեն ուրիշներից ավելի խորամանկ համարելն է[2]։
- Մենք սրտանց գովում ենք միայն նրանց, ովքեր հիանում են մեզանով[3]։
- Ծերանալիս խելքի թերությունները ավելի նկատելի են դառնում, ինչպես և արտաքին պակասութունները[4]։
- Ամենահամարձակ և ամենախելացի մարդիկ նրանք են, ովքեր ամեն մի հարմար պատրվակով խուսափում են մահվան մասին մտածելուց[5]։
Անաղբյուր քաղվածքներ
[խմբագրել]- Եթե ինքներս ամենևին թերություններ չունենայինք, այդպիսի հաճույքով չէինք նկատի դրանք ուրիշների մոտ...
- Մարդիկ սիրահարվում են միայն նրա համար, որ լսել են սիրո մասին խոսակցություններ։
- Նույնչափ դժվար է հաճոյանալ և՛ նրան, ով շատ ուժգին սիրում է, և՛ նրան, ով արդեն ամենևին չի սիրում։
- Խելացի մարդը հավանաբար դժվարին կացության մեջ կհայտնվեր, եթե շրջապատված չլիներ հիմարներով։
- Խղճահարություն կամ հիացմունք առաջացնելու ցանկություն. ահա թե ինչն է հաճախ կազմում մեր անկեղծության հիմքը։
- Մենք ամեն ինչից վախենում ենք, ինչպես հարիր է մահկանացուներին, և մենք ամեն ինչ կամենում ենք, կարծես օժտված ենք անմահությամբ։
- Մեր զղջումը ոչ այնքան ափսոսանք է մեր գործած չարիքի համար, որքան վախ չարիքից, որ կարող են պատճառել մեզ՝ ի պատասխան։
- Մենք ավելի շատ փորձում ենք երջանիկ թվալ, քան լինել այդպիսին։
- Կանանց մեծամասնությունը տրվում է ոչ թե այն պատճառով, որ հզոր է նրանց կիրքը, այլ որ մեծ է նրանց թուլությունը։ Ահա թե ինչու են հաճախ հաջողության հասնում նախաձեռնող տղամարդիկ, ովքեր ամենագրավիչը չեն։
- Ծերուկներն այդքան սիրում են լավ խորհուրդներ տալ, որովհետև արդեն չեն կարող վատ օրինակ ծառայել։
- Եթե ցանկանում եք թշնամիներ ունենալ, գերազանցեք ձեր ընկերներին։ Իսկ եթե ցանկանում եք ընկերներ ունենալ, թույլ տվեք, որ ընկերները ձեզ գերազանցեն։
- Մեծ խելք է անհրաժեշտ ունենալ ի վիճակի լինելու չցուցադրել մտավոր գերազանցությամբ։
- Ամեն մարդ չէ, որ ճանաչելով իր խելքի խորությունը, ճանաչում է սրտի խորությունը։
- Մեր մտքում ծուլությունն ավելի շատ է, քան մարմնում։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 82. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 85. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 87. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 92. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 93. ISBN 99941-807-0-3.