Բլեզ Պասկալ
Արտաքին տեսք
(Վերահղված է Blaise Pascalից)
Բլեզ Պասկալ (ֆր.՝ Blaise Pascal, հունիսի 19, 1623 — օգոստոսի 19, 1662), ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա։
Քաղվածքներ
[խմբագրել]- Վա՜յ այն մարդկանց, ովքեր չգիտեն իրենց կյանքի իմաստը[1]։
- Արդարությունը պետք է լինի ուժեղ, իսկ ուժը պետք է լինի արդարացի[1]։
- Արդարությունն առանց ուժի անօգնական է, ուժն առանց արդարության՝ բռնակալ[2]
- Պատահական հայտնագործությունները կատարում են միայն նախապատրաստված մտքերը[3]։
- Մարդու առաքինության մասին պետք է դատել ոչ թե ըստ նրա պոռթկումների, այլ ըստ ամենօրյա գործերի[4]։
- Մարդն ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրիգինալ մարդկանց։ Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև[5]։
- Մարդ որքան ավելի խելացի և ավելի բարի է, այնքան նա ավելի շատ է բարություն նկատում մարդկանց մեջ[6]։
- Մարդու համար ամենաանտանելին հանգիստն է, որը չի խանգարվում ո՛չ կրքերով, ո՛չ գործերով, ո՛չ հաճույքներով, ո՛չ զբաղմունքներով։ Այդ ժամանակ նա զգում է իր ոչնչությունը, լքվածությունը, անկատարելությունը, կախյալ վիճակը, անզորությունը, դատարկությունը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 111.
- ↑ Հասարակագիտություն, 9-րդ դասարանի դասագիրք, 2014, Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Եր. Տիգրան Մեծ, 176 էջ, ISBN 978-99941-0-604-2
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 157.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 5. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 6. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 7. ISBN 99941-807-0-3.
- ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 10. ISBN 99941-807-0-3.