Դալայ լամա XIV
Արտաքին տեսք
(Վերահղված է 14-րդ Դալայ Լամաից)
Դալայ լամա XIV (հուլիսի 6, 1935 թ.), տիբեթական բուդդայականության հոգևոր առանջնորդ։ 1989 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ։ Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի։
- Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը։ Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ։ Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ։
- Հետևեք 3 հավերժ կանոններին.
- հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,
- հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
- մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք։
- Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում։ Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր գիտակցությունը՝ չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում։ Պետք է սովորել լսել ներքին ձայնը։
- Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք՝ ինչպես դրանք ճիշտ խախտել։
- Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը։
- Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար։
- Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ։
- Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները։
- Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է։
- Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու։
- Սիրելի միջավայրը ձեր կյանքի հիմքն է։
- Վեճի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք – հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում, երբ մենք ջղայնացած ենք, կորցնում ենք մեզ և չենք կարողանում կառավարել մեր մտքերը։ Մենք հենց այդ պահին ենք խոցելի։ Փորձենք կառավարել մեզ, չվիրավորենք դիմացինին, գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը։ Հիշելով անցյալը՝ մենք մեր դիմացինին դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան՝ վիրավորում ենք մեզ։
- Կիսվեք ձեր գիտելիքներով։ Դա անմահության միակ ձևն է։
- Եղեք քնքուշ Երկիր մոլորակի հետ, սիրեք նրան և նա կսիրի ձեզ – մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից։ Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու համար, ճանապարհաշինության համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում։ Չե որ մենք էլ ենք բնության մի մասնիկը։
- Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել։ Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ։
- Հիշեք, լավ հարաբերություններն այն են, որտեղ յուրաքանչյուր երկրորդ կեսը, ում հետ էլ որ նա լինի, միշտ ձեր մասին է մտածում։
- Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի հետո ստանաք այն։ Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր երազանքներով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը[1]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ www.success.am, Կյանքի 18 կանոն Դալայ Լամայից։