Jump to content

Ֆրեդ Շեպարդ

Վիքիքաղվածք-ից
Ֆրեդ Շեպարդ

Ֆրեդ Շեպարդ (սեպտեմբերի 11, 1855 - դեկտեմբերի 18, 1915, Այնթապ), ամերիկացի բժիշկ, հայոց ցեղասպանության վկա։ Բազմաթիվ հայերի կյանք է փրկել Եղեռնի ընթացքում։ Հայտնի է թուրք քաղաքական գործիչներին հայերին արտաքսելուց հետ պահելուն ուղղված իր ջանքերով։

Ֆրեդ Շեպարդի մասին

[խմբագրել]
  • Ես չտեսա Հիսուսին, բայց տեսա բժիշկ Շեպարդին։
Հայ ականատեսի խոսքերից[1]
  • Երբ դր. Շեպարդը Զեյթուն հասավ, այնտեղ տեսավ փոքր քաղաքում հավաքված 21.000 փախստականների։ Մարդիկ սովի մեջ էին երկար պաշարումից հետո, երբ հնարավոր չէր նույնիսկ թաղել մահացածներին։ Մարդկանց մեծ կուտակման և աղտոտվածության հետևանքով ոջիլներն ահագին անելիք ունեին, և տիֆի վարակը մի հիվանդից մյուսին էր անցնում։ Թվում էր, թե մարդիկ ոչնչից այնքան չեն վախենում, ինչքան դրսի օդից, բայց, հակառակ հիվանդների վախերի և ծեր կականց առարկությունների, բժիշկը բոլորին տներից դուրս հանեց հանեց ծածկապատշգամբներ։ Դա կախարդական ազդեցություն ունեցավ։ Մի շաբաթից էլ պակաս ժամանամիջոցում օրական քառասունհինգից հիսուն մահերի փոխարեն միայն չորսը կամ հինգն էին մահանում։
Ալիս Շեպարդ Ռիգ[2]


  • Երբ տեղահանության ալիքը հասավ մեզ, կլանեց հարևան քաղաքները և արդեն սպառնում էր Այնթապին, դր. Շեպարդը խիստ կոչով դիմեց Հալեպ գավառի վալիին, և այս պաշտոնյան, ով արդարամիտ մարդ էր, անհողդողդ կասեցրեց այդ գործողությունները։ Մի այլ քաղաքի մի ուրիշ արդարամիտ մարդ մերժեց արտաքսել իր քաղաքի անմեղ ժողովրդին, ասելով. «Դուք կարող եք արտաքսել ինձ և իմ ընտանիքը, բայց ես չեմ ենթարկվի այս հրամաններին»։ Նրան շուտով հեռացրեցին պաշտոնից։ Հալեպի բարեպաշտ վալիին նույնպես ազատեցին և շարունակվեց Քրիստոնյա ժողովրդի դեմ ուղղված դաժան հրամանների կատարումը։
Ալիս Շեպարդ Ռիգ[3]


  • Չհաջողելով բոլորին փրկելու իր ճիգերը, և կոտրված վերջնական ողբերգության մտքից, դր. Շեպարդը մեկնում է Հալեպ մի վերջին խնդրանքով։ Այնտեղ ոչնչի չէր հասել։ «Հրամանները ավելի վերևից են»։ Ուստի դոկտորը որոշում է դիմել ավելի վերևներին, և երկար ճամփորդություն է նախաձեռնում Կոստանդնուպոլիս։ Հինգ օր անց նա գրում է, որ կայսերական կառավարությունը ավետարանչական և կաթոլիկ հայերին բարեգթորեն շնորհել է աքսորից խուսափելու անձեռնմխելիություն։
Ալիս Շեպարդ Ռիգ[4]



Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly. ed։. Shepard of Aintab. Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052․ page 197
  2. Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly. ed։. Shepard of Aintab. Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052․ page 113-114
  3. Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly. ed։. Shepard of Aintab. Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052․ page 190-191
  4. Riggs, Alice Shepard (1920). Constance Shepard Jolly. ed։. Shepard of Aintab. Princeton, NJ: Gomidas Inst. Books. ISBN 1903656052․ page 191
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆրեդ Շեպարդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: