Քուրթ Վոննեգութ

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Քուրթ Վոննեգութը

Քուրթ Վոննեգութ (անգլ.՝ Kurt Vonnegut, նոյեմբերի 11, 1922, Ինդիանապոլիս, ԱՄՆ — ապրիլի 11, 2007, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ժամանակակից գրող։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մի անգամ տղայիս՝ Մարքին հարցրի, թե որն է կյանքի իմաստը և նա ասաց. «Մենք ծնվել ենք, որ օգնենք իրար հաղթահարելու այս կյանքը»։ Նա ճիշտ է։
  • Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ես գրքեր եմ գրում, իսկ նախագահներն ու գեներալները դրանք չեն կարդում։
  • Մարդիկ որակյալ ստի կարիք ունեն, որովհետև շուրջբոլորը չափազանց շատ է անորակը։
  • Բարեկամներս ուրախ են, որ հարստացել եմ, բայց միևնույն է չեն կարդում ինձ։
  • Բոլորն էլ վատ գրքեր են գրում, ես ինչո՞ւ չգրեմ։
  • Աշխարհում կարգին գրողների պակաս չկա, բայց կա հուսալի ընթերցողների պակաս։ Ես առաջարկում եմ, որ գործազուրկներին հերթական նպաստը տան միայն կարդացած գրքերի ցանկ ներկայացնելու դեպքում։
  • Ես բազմաթիվ գրչակից ընկերներ կորցրի։ Նրանք ինձ էին փոխանցում իրենց գործերն ասելով՝ «կարդա և կարծիքդ հայտնիր»։ Դե, ես էլ հայտնում էի։
  • Պատրաստվում եմ դատի տալ Pall Mall-ին՝ ես 83 տարեկան եմ, 12-ից ծխում եմ, իսկ էդ ստահոդ սրիկաներն ինչքան ժամանակ է խոստանում են սպանել ինձ՝ տուփի վրա հենց այդպես էլ գրված է։ Բայց ես կենդանի եմ։
  • Ծխելն ինքնասպանության ամենազնվական ձևն է։
  • Բուշի և Հիտլերի միակ տարբերությունն այն է, որ Հիտլերն իրոք ընտրվել էր։
  • Ես վստահ եմ, որ ՁԻԱՀ-ն արդյունքն է այն բանի, որ մոլորակի իմունային համակարգը փորձում է ազատվել մեզնից։ Երկու համաշխարհային պատերազմներից, հոլոքոստից և Բալկաններում տեղի ունեցածից հետո մոլորակը պարզապես պիտի ազատվի մեզնից։ Մենք սարսափելի կենդանիներ ենք։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կուրտ Վոննեգուտ հոդվածը նաև Վիքիպեդիայում: