Քննարկում:Ըմբիշը
Ավելացնել քննարկում«Ռեսթլեր» բառ հայերենում գոյություն չունի։ Wrestler անգլերեն բառը հայերեն թարգմանվում է որպես ըմբշամարտիկ, ինչպես որ wrestling բառը թարգմանվում է որպես ըմբշամարտ։ Եթե այստեղ Wrestler բառը որպես հատուկ անուն օգտագործված լիներ, այսինքն անթարգմանելի լիներ, կհասկանայի թարգմանելու փոխարեն այն տառադարձնելու պատճառը, բայց ինչքան հասկանում եմ, դա ոչ թե ֆիլմում ինչ որ մեկի անունն է, այլ հենց ըմբշամարտիկ իմաստով է։ Այդ պարագայում, ինչո՞ւմն է հոդվածում ըմբշամարտիկ բառը «ռեսթլերով» փոխարինելու տրամաբանությունը։ Արդյո՞ք Հայաստանում ցուցադրելիս այն պատշրոնապես «ռեսթլեր» են թարգմանել։ Chaojoker (talk) 19:12, 24 Հուլիսի 2012 (UTC)
- Այո, այդպես է թարգմանվում: Տես 1, 2, 3:– Այս անստորագիր գրառման հեղինակն է. 46.241.197.12 (քննարկում|ներդրումներ) 17:32, 25 Հուլիսի 2012
- Երկու բլո՞գ և մեկ լրատվամիջո՞ց։ Բոլորովին համոզիչ չէ, հատկապես բլոգների պահով․ բլոգներին պաշտոնական անվանման համար չի կարելի հենվել։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցին, նույն լրատվամիջոցը (որը հիմնականում որպես այլ լրատվակայքերի հայելի է ծառայում) մեկ այլ էջում նշում է Ըմբշամարտիկը։ Եթե այսքանով էր հիմնավորված տառադարձումը թարգմանման փոխարեն և փաստեր չունեք, հոդվածը կվերադաձնեմ նախկին տեսքին։ Chaojoker (talk) 23:28, 25 Հուլիսի 2012 (UTC)
- Թե ճիշտն ասենք` Հայաստանում ֆիլմերը հրապարակվում են այն անունով, ինչ ԱՄՆ-ում, այ տեղական ստուդիաների պատճառով (նրանք էլ մեղք չունեն) ցուցադրվում են ռուսական հնչյունավորումները: Այսինքն թե վիքիի հայենախեղդմանը հետևենք, պիտի ուղղակի տառադարձենք, որն ասենք «Շոն օֆ դը դեդ»-ի դեպքում շատ վատ է ստացվում, բայց «Ռեսթլեր»-ը հիանալի է իմ ականջին: Arantz (talk) 05:35, 26 Հուլիսի 2012 (UTC)
- Բացի դա, wrestling-ը ըմբշամարտը չէ, ռեսթլինգն է, որքան ես եմ հասկանում: Arantz (talk) 05:36, 26 Հուլիսի 2012 (UTC)
- Ինչքան հիշում եմ, Հայաստանում ֆիլմերը ցուցադրվում են ռուսերենով, բայց պաստառները Կինո Մոսկվայի առաջ թարգմանվում են հայերեն, եթե սխալ չեմ հիշում։ Այնինչ վերաբերում է տառադարձման, չկա աշխարհում այնպիսի երկիր, որ ֆիլմերի անունը տառադարձնի թարգմանելու փոխարեն, և եթե Հայաստանը որոշեր դրա մեջ առաջինը լինել, նաև խելահեղությամբ առաջինը կդառնար աշխարհում։ Իսկ «իմ ականջին հիանալի է հնչում» գուցե ֆորումներում տեղ գտնի, բայց հանրագիտարանային արգումենտ չէ։ Ինչևէ, «թե ինչ է անում Հայաստանը ֆիլմի անունների հետ» թեմային ծանոթանալու համար կառաջարկեի այցելել որևէ կինոնկարի պաշտոնական հայկական կայք, ինչպես օրինակ Ոսկե ծիրանի կարքը (http://www.gaiff.am)։ Այժմ նայելով կայքում, պարզ է դառնում, որ ֆիլմի անունը հայերեն է թարգմանվել որպես «Ըմբիշը» (այս հայերեն և նույն էջի անգլերեն տարբերակները համեմատելով)։ Այդ պատճառով այժմ կճշտեմ էջի թարգմանությունը։
- Երկու բլո՞գ և մեկ լրատվամիջո՞ց։ Բոլորովին համոզիչ չէ, հատկապես բլոգների պահով․ բլոգներին պաշտոնական անվանման համար չի կարելի հենվել։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցին, նույն լրատվամիջոցը (որը հիմնականում որպես այլ լրատվակայքերի հայելի է ծառայում) մեկ այլ էջում նշում է Ըմբշամարտիկը։ Եթե այսքանով էր հիմնավորված տառադարձումը թարգմանման փոխարեն և փաստեր չունեք, հոդվածը կվերադաձնեմ նախկին տեսքին։ Chaojoker (talk) 23:28, 25 Հուլիսի 2012 (UTC)
- Հ․Գ․ Ի դեպ մի քիչ շեղվեմ հանուն հետաքրքիր թեմայի՝ ահա թե ինչ է անում Ֆինլանդիան ֆիմերի թարգմանելու հարցում։ Նրանք ևս Հայաստանի նման փոքր երկիր են՝ հինգ միլիոն բնակչությամբ, ու չեն հասցնում բոլոր նոր ֆիլմերը թարգմանել։ Փոխարենը՝ բոլոր ֆիլմերը ցուցադրում են օրիգինալ լեզվով և ֆիններեն ենթագիր են դնում ներքևը։ Այդպիսով որևէ մեկ լեզվի օգտին չեն ճնշում իրենց մայրենին՝ համ նոր լեզուներ են սովորում, համ ցանկացած ֆիննախոս կարողանում է հաճույք տանել այդ ֆիլմերից, որը Հայաստանի ռուսերեն չխոսողների համար չէի ասի։ Chaojoker (talk) 22:32, 29 Հուլիսի 2012 (UTC)
Ջոկեր, դու վիքիպեդիայում բավական անհաճ բաներ կտեսնես, ֆիլմերի մեծ մասին անունները ռուսական շուկայի անուններն են, երբ որ հստակ մոտեցում չկա ռուսամոլների և ոչ ռուսամոլների շրջանում, ես նախընտրում եմ տառադարձնել, քան կրկնօրինակել: Բայց այս մեկը մարզաձևի համար էի ռեսթլեր ուզում: Նաև` ֆիլմերը հայկական կայքեր չունեն, այն էլ պաշտոնական: Arantz (talk) 03:50, 4 Օգոստոսի 2012 (UTC)