Քարե երազներ
«Քարե երազներ» (ադրբ.՝ Daş yuxular), ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի վիպակը, որը գրվել է 2006-2007 թվականներին, հրատարակվել 2012 թվականին։
Մեջբերումներ
[խմբագրել](էջ 29-30)
Հիմա մարդիկ քայլում էին ամբոխով, հոտով։ Եվ խոսելու, գոռալու ու փառաբանելու լիիշխան իրավունքը տրված էր միայն այդ ամբոխներին։ Է՜լ ավելի տարօրինակն այն էր, որ այդ էակների բառապաշարը քանակով, թերևս, ճշգրտորեն համընկնում էր որսի դուրս եկած նախամարդկանց բառապաշարին։
Ա-զա-տու-թյուն։
Հրա-ժա-րա-կան։
Ղա-րա-բաղ։
Վերջին օրերին դրանք իրենց բառապաշարը հարստացրել էին ևս երեք բառակապակցություններով.
Դու հայ ես։
Մահ քեզ։
Ու վերջ։
(էջ 61)
― Ուշքի՜ եկ։ Այստեղ վաղուց արդեն իշխանություն չկա։ Եթե անգամ կա՝ հենց իրենք են ամենուր թշնամություն սերմանում։ Քեզ թվում է, թե ժողովո՞ւրդն էր կազմակերպել Սումգայիթի դժոխային մղձավանջը։ Ո՜չ, սիրելիս, ո՜չ։ Դա ԿԳԲ-ն էր արել։ Հնարավոր է նաև՝ իշխանության մնացուկները, որ այսօր բաժանվել է մաֆիոզ խմբավորումների։ Ես երբեք չեմ հավատա, Սադայ, որ առանց իրապես գոյություն ունեցող կազմակերպչի ադրբեջանցիները նման անմիտ վայրենություններ կանեին։
(էջ 90-91)
― Բժիշկ, բայց ամեն տեղ գրում են, որ այդ եկեղեցիները ոչ թե հայկական, այլ ալբանական են։ Ասում են՝ հայերը հետո են յուրացրել դրանք։ Գուցե ձեր Զաքարիա՞ն էլ ոչ թե հայ, այլ ալբանացի էր։
Բժիշկ Աբասալիևն ասես չէր ուզում վայրկյան իսկ վատնել գլուխը բարձրացնելու ու բուժքրոջը նայելու համար։ Հայացքն իր թղթերից չկտրելով՝ բացականչեց.
― Անհեթեթ բաներ ես ասում։ Եթե մեկն իրեն հայ է անվանում, ես ինչպե՞ս կարող եմ ասել, թե՝ ոչ, դու հայ չես։ Ալբանացի ես կամ, չգիտեմ, լեզգի ես, թալիշ ես, մուլթանացի ես։
(էջ 91)
Եթե բռնությունների ընթացքում սպանված յուրաքանչյուր հայի հիշատակին մեկ մոմ վառեին, այդ մոմերի լույսը լուսնի լույսից պայծառ կլիներ։ Հայերն ամեն ինչի դիմացել են, սակայն երբեք հավատափոխ չեն եղել։
Աղբյուր
[խմբագրել]Մեջբերումներն արված են Լեոնիդ Զիլֆուղարյանի՝ ռուսերենի միջոցով արված թարգմանությունից (Երևան, «Նորք» հրատ., 2013 ISBN 978-99941-2-810-5)