Տիտոս Մակկիոս Պլավտոս

Վիքիքաղվածք-ից
Պլավտոսը

Տիտոս Մակկիոս Պլավտոս (մ. թ. ա. 254 — մ. թ. ա. 184), հռոմեացի նշանավոր դրամատուրգ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մարդը մարդու հանդեպ գայլ է։
  • Հիրավի ազնիվ է նա, ով մշտապես հարցնում է իրեն՝ արդյո՞ք բավականաչափ ազնիվ է ինքը։
  • Հոգեկան անդորրն ամենալավ թեթևացումն է դժբախտության մեջ։
  • Ով ուզում է ուտել ընկույզի միջուկը, պետք է ճեղքի նրա կճեպը։
  • Ուշ է ջրհոր փորելը, երբ կոկորդդ բոլորովին չորացել է ծարավից։
  • Սկսելը շատ ավելի դյուրին է, քան ավարտելը։
  • Տկլորին անհնար է մերկացնել։
  • Մի փորձանքի հետևից մյուսներն ուղղակի թափվում են։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա