Jump to content

Վլադիմիր Առաքելյան

Վիքիքաղվածք-ից

Վլադիմիր Առաքելյան (փետրվարի 2, 1955), հայ ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲԸ-ի նախագահ[1], «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ։ 2016 թվականի հունվարի 14-ին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ կողմից՝ Արթուր Վարդանյանի հետ համագործակցելու կասկածանքով[2]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Չի փոխվել։ Մենք ենք փոխվել։ Մենք մեզ չեն հարգում։ Եթե մենք մեզ չենք հարգում, որեւիցե մի ազգ մեզ կհարգի՞։ Ամպագորգոռ բառեր ենք ասում, թե 5000-6000 տարվա ազգ ենք, բա այս վիճակում կհայտնվի՞։ Բարդաններով դուրս են գալիս Հայաստանից, բա մեր սահմաններն ո՞վ է պահելու։ Մենք ենք՝ չկանք, ի՞նչ է լինելու այս սահմանների վիճակը։ Իշխանիկները շարան-շարան գնալու են, այս ազգը մնայուն է լինելու[3]։
  • Մեր ազգը լիդերացավ ունի, ամեն մեկն ուզում է ինքը լինել լիդեր, էլ չգիտեն, որ ժողովրդին առաջնորդելը հանաքմասխարություն չէ։ Հիմա էլ է ընդդիմությունը «խաղեր տալիս», ու չենք հասկանում՝ ով է ճիշտ, ով՝ սխալ[4]։
  • Ես էդ ընտրակեղծարար ուսուցիչներին հայ չեմ համարում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]