Վիքիքաղվածք:Օրվա քաղվածք/Հունիս 1, 2009
Արտաքին տեսք
Օրորոց... դա է առաջին դպրոցը մարդկանց որդիների: Օրորոցի երգը... առաջին դասը, որ մայրերը խոսում իրենց երեխանների ականջին: Մանուկը իր ընտանիքի ծոցում է ստանում կյանքի հիմնական առաջին դաստիարակությունը՝ երբ նա դեռ անխոս, մի ծծկեր երեխա է, կըդիտի իր ծնողների նիստ ու կացը, շարժ ու ձևերը, նրանց վերաբերումը և նրանցով կտպավորվի, կկերտի իր կյանքի առաջին քայլերի ընթացքը, հար և նման իր ծնողների կենցաղին: Առաջիկայում, դպրոցի մեջ կկատարելագործվի իր ստացած ընտանեկան դաստիարակությունը, ուսյալ լինելու համար, կրթված, գիտակից ու պարտաճանաչ մեկը՝ ընտանիքին, ազգին, հայրենիքին և մարդկությանը ծառայելու պատրաստ: ~ Րաֆֆի |