Jump to content

Վիքիքաղվածք:Բարի գալուստ, նորեկներ

Վիքիքաղվածք-ից

Վիքիքաղվածքը մեջբերումների ազատ հավաքածու է, որը գրվում է ձեր պես մարդկանց կողմից։ Այն սպասակվում է ԱՄՆ-ում կենտրոնացած շահույթ չհետապնդող Վիքիմեդիա հիմնադրամի կողմից։ Մասնակցային հաշիվ ստեղծելու համար այցելեք՝ Սպասարկող:Մասնակցիմուտք։

Երեք բան կարող եք անել Վիքիքաղվածքում։ Կարող եք այն կարդալ, խմբագրել, կամ գրել։

Կան որոշ բաներ, որոնք Վիքիքաղվածքում չեն պատկանում, սակայն բացի դրանցից, բոլոր այլ ներդրումները ողջունելի են։

Կարդալ

[խմբագրել]

Կարդալն հաճախ հեշտ է։ Գնացեք Գլխավոր էջ, գտեք որևէ առարկա, որ ձեզ հետաքրքրում է, և սկսեք ուսումնասիրել։ Նաև ամեն էջի վերևի աջ մասում որոնման արկղ կա։

Եթե Վիքիքաղվածքի աշխատանքի ինչպիսության մասին որևէ հարց ունեք, մի հատ տեսեք մեր Հաճախ Տրվող Հարցեր էջը։ Եթե այն ձեր հարցին չպատասխանեց, կարող եք հարցնել խորհրդարանում։

Խմբագրել

[խմբագրել]

Ցանկացած մարդ կարող է Վիքիքաղվածքի էջերը խմբագրել, ինչպես այս էջը - բավական է այս էջի վերևում սեղմեք Խմբագրել հղումը, եթե կարծում եք այն բարելավման կարիք ունի։ Դա որևէ հատուկ վկայական չի պահանջում, կամ նույնիսկ պետք չէ մուտք գործած լինեք։ Կարող եք խմբագրման մեջ ձեր ձեռքը փորձել մեր ավազարկղում։ Խմբագրեք ավազարկղը։

Օգնելու ամենահասարակ ձևն այն է, որ ուղղակի Վիքիքաղվածքն օգտագործեք ինչպես որևէ այլ քաղվածքների ժողովածուն, սակայն երբ խնդիր եք նկատում - մի ուղղագրական սխալ, միգուցե, կամ մի նախադասություն, որ պարզ չէ, ապա կարող եք մտնել և այն ուղղել։ Էջերը թարմացնելու մեջ համարձակ եղեք - եթե տեսնում եք, թե ինչպես կարելի է որևէ էջ բարելավվել, ուղղակի արեք։

Մեր ներկա գիտելիքների հավաքածուի խմբագրելը հիանալի է, բայց կսիրեինք, որ դուք էլ ձեր գիտելիքները ներդնեիք։ Դուք կարող եք բոլորովին նոր էջ սկսել, կամ առկա մի էջ գտնել և մի բոլորովին նոր բաժին դրան ավելացնել։ Շատ մի մտահոգվեք սխալների մասին - եթե դուք որևէ փոքր սխալ անեք, ապա դուք, կամ որևէ անձ, միշտ էլ հետագայում կարող է այն ուղղել։

Ծանուցում՝ Եթե չեք ուզում ձեր գրությունը անգթաբար խմբագրվի և կամայական կերպով վերատարածվի, ապա այն մի տեղադրեք։ Վիքիքաղվածքում բոլոր ներդրումները համարվում է, որ Քրիեյթիվ Քոմոնսի Հղման/համանման տարածման թույլատրագիր‎ (ՎՔ:ՔՔ-ԸՍՏ-ՀՏ) և ԳՆՈՒ ազատ փաստաթղթագրման թույլատրագիր (ՋիԷֆԴիԷլ)։ Սա ապահովում է, որ Վիքիքաղվածքն ընդմիշտ մնալու է ազատորեն վերատարածելի։ Հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութեր մի՛ տեղադրեք, միթե հեղինակից այն ՔՔ-ԸՍՏ-ՀՏ ներքո թույլատրագրի ներքո տեղադրելու իրավունք ստանաք։ Տե՛ս Վիքիպեդիա:Հեղինակային իրավունքներ հավելյալ տեղեկությունների համար։

Մի քանի Քաղաքականություն և ուղեգիծ ունենք, որոնք կարող են ձեզ հետաքրքրել։ Նաև, նախագիծը կենտրոնացած է քաղվածքների հանրագիտարան ստեղծելու վրա, և այդ պատճառով շատ բաներ կան, որ Վիքիքաղվածքը չէ։

Զվարճացե՛ք։

Տես նաև

[խմբագրել]

Եվս մի քանի հղում, որ ներածական տեղեկություններ են պարունակում՝

Ընդհանուր տեղեկություններ, ուղեցույցներ և օգնություն

[խմբագրել]