Վիքիքաղվածքի քննարկում:Ընթացիկ իրադարձություններ

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

1000-րդ հոդվածի հետ կապված՝ վայրկյանների տարբերությամբ սա անցավ սրանից գրելու իմաստը ո՞րն է։ Միշտ էլ բոլոր նախագծերում ինչ-որ հոդված դառնում է հոբելյանական, և նշվում է միայն այդ մեկը, այլ ոչ թե նրանք, որ չհասցրին դառնալ, թեկուզ վայրկյանի տարբերությամբ։ -Bekoքննարկում 06:31, 14 Հունիսի 2015 (UTC)

Շատ-շատ էր ուզում, որ իր հոդվածը լինի, որ չստացվեց, այս խմբագրումն էլ չօգնեց, վերջը այդպիսի ելք գտավ: --Voskanyan (քննարկում) 06:38, 14 Հունիսի 2015 (UTC)
Այդ խմբագրման մեկնաբանությունը կարդալուց որևէ եզրահանգման չեկաք Արմենուհի, նամանավանդ, որ այդ խմբագրումից երկու րոպե առաջ ես էի ներքին հղումը ավելացրել: «Շատ-շատ էր ուզումը»«» երևի Ձեզ է վերաբերում է, քանի որ երբ գրեցի Ձեզ. «հատեցինք 1000-ը», որպես արձագանք ստացա վիքիէթիկետի խախտման նման ինչ-որ հարցադրում:
Հարցի պատասխանին, այո հոբելյանական մեկ հոդված է նշվում , բայց ընթացիկ իրադարձությունների էջը քարացած վիճակագրություն չի, նամանավանդ նման համեմատաբար փոքր նախագծի դեպքում կարելի է ավելի ընդարձակ նշել տեղեկատվությունը, որը տվյալ գործընթացի մասին հետաքրքիր նյուանսներ է արտացոլում: --6AND5 (քննարկում) 09:16, 14 Հունիսի 2015 (UTC)
Կողմ եմ, որ ջնջվի, քանի որ իսկապես չի կարելի թվարկել նրան հաջորդած ու դեռ հաջորդելիք հազարավոր հոդվածները: --Voskanyan (քննարկում) 10:10, 14 Հունիսի 2015 (UTC)
Ես էլ կողմ, որ պետք չէ թվարկել նրան հաջորդած հազարավոր հոդվածները, բայց տվյալ պարագան նրան հաջորդած հազարավոր հոդվածների հետ կապ չունի, տվյալ պարագայում խնդիր կա ուղղակի այդ հոդվածը ջնջել այդտեղից, քանի որ այն ցույց է տալիս թէ ինչպես է 1000-րդ հոդվածը դարձել հազարերորդ, այսինքն այս նախագծի պատմության վերաշարադրման խնդիր կա: Նամանավանդ 999-րդ հոդվածը ջնջման ենթակա է դարձել, որը բնականաբար չի ջնջվի քանի որ որակյալ հոդված է, շնորհակալություն ուշադրության համար...--6AND5 (քննարկում) 10:28, 14 Հունիսի 2015 (UTC)
Հատու՞կ եք այնպես գրում, որ ոչ ոք չհասկանա: Ի՞նչ է նշանակում խնդիր կա ուղղակի այդ հոդվածը ջնջել այդտեղից, քանի որ այն ցույց է տալիս թէ ինչպես է 1000-րդ հոդվածը դարձել հազարերորդ, այսինքն այս նախագծի պատմության վերաշարադրման խնդիր կա: Նամանավանդ 999-րդ հոդվածը ջնջման ենթակա է դարձել, որը բնականաբար չի ջնջվի քանի որ որակյալ հոդված է, : Ի՞նչ հոդված ջնջել: 1000-րդը դառնում է հազարերորդ, որովհետև գրվում է հազարերորդը: Իսկ 999-րդ հոդվածը շատ էլ նորմալ հոդված է:--Voskanyan (քննարկում) 10:36, 14 Հունիսի 2015 (UTC)
Ոչ իհարկե: Ով է վիճարկում 1000-րդ հոդվածի կարգավիճակը. ոչ մեկ, ուղղակի նշվել է թե ինչպես է այն դարձել 1000-րդը: Եթե օրինակ Վիքիպեդիայում նշվում է որոշակի կազմակերպության միջոցառումների վերաբերյալ բավական մանրամասն, ապա այստեղ ինչու չենք կարող մանրամասնություն նշել: Ում է դա խանգարում, նամանավանդ, որ այդ 1000-րդը մի քանի տարվա արդյունք է և այնպես չէ, որ ամեն ամիս այդ թիվը էական փոփոխվում է, կրկնում եմ ում է խանգարում և ինչով, այս նախագծում ուրիշ ավելի կարևոր գործ չկա՞...--6AND5 (քննարկում) 10:44, 14 Հունիսի 2015 (UTC)
Ճիշտն ասած ես սկզբում ոչինչ չասացի, որովհետև հասկանում եմ, թե որքան կարևոր է դա Ձեզ համար, դեռ լրացրիք էլ հոդվածը (ինձ համար մեկ է, որովհետև ես նման երևույթների վրա ուշադրություն չեմ դարձնում: Նորից եմ կրկնում, ես պարզապես ուզում էի, որ 1000-րդը գոնե մի քիչ ծավալուն հոդված լիներ, քանի որ մինչ այդ միայն մի քնաի տողանոց հադվածներ էին գրվում): Չնայած կարելի էր այդ ճճճ ու չգիտեմ ինչ խմբագրումների փոխարեն պարզապես մի քանի հոդված գրեիք, ու Ձերը լիներ 1000-րդը: Բայց իսկապես չարժի այդքան մանրամասնել, որովհետև հետո ամեն անգամ որպես փաստարկ կբերեն դա, ու յուրաքանչյուրը կնշի իր գրածը: Իսկ ի՞նչ կարևոր է, թե որ հոդվածից քանի վայրկյանով առաջ անցավ, կարևորն այն է, որ 1000 հոդված արդեն կա: --Voskanyan (քննարկում) 10:51, 14 Հունիսի 2015 (UTC)
Կարևոր ասածը հարաբերական է: Այո առաջնային այն է, որ 1000-ը անցանք: Մենք ուղղակի կարող ենք որոշել, որ հետ այսու միայն 1000, 2000 և այդպես շարունակ դեպքերում կարելի է նշել, եթե իհարկե նմանոճ իրադարձություն լինի (այսինքն 10 հոգի չեն կարող նշել, որ իրենց կողմից ստեղծածն է եղել, մաքսիմում երկու): Իսկ եթե տա Աստված ու նախագիծը շատ ավելի արագ զարգանա, ապա այդ զրոները կարելի է մեծացնել կամ ընդհանրապես արգելել: Ու եթե հիշում եք Վիքիպեդիայում պարբերաբար խորհրդարանում քննարկում-վեճեր լինում են, թե որ հոդվածը հատեց առաջինը որոշակի շեմ, այնպես որ եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի վիճելու նա այդ կանի առանց նախադեպի էլ: Իսկ այդ խմբագրումները ընդամենը օբյեկտիվություն ապահովվելու խնդիր ունեին, քանի որ հակառակ պարագայում այդ 1000-ի իմաստը կկորեր, այսինքն կլինեին հոդվածներ, որոնք ուղղակի չէին հաշվվել...Ես չեմ պնդում, թող համայնքը որոշի...--6AND5 (քննարկում) 11:15, 14 Հունիսի 2015 (UTC)
Ես նույնպես կարծում եմ, որ X հոդվածը Y հոդվածից Z վայրկյանով առաջ է անցել ձևակերպումն ու նշումը կարևոր չէ։ Պետք է ուղղակի փաստը նշել․ X-ը 1000-րդ հոդվածն է։ --Ջեօ (~) 11:12, 14 Հունիսի 2015 (UTC)
Քանի որ մենք հստակ օրենքներ չունենք ամեն մի մանր դեպքի համար, գործում է համաբանության օրենքը, այսինքն՝ վարվում ենք այնպես, ինչպես այլ վիքինախագծերում արվում է նմանատիպ դեպքերում: Սա կապ չունի այդ վեճերի հետ, քանի որ այս դեպքում հստակ է, ոչ մի վեճ չկա: Եվ որպեսզի հետագայում նման դեպքեր չլինեն, կքննարկենք ու կվարվենք ըստ մասնակիցների որոշման: Իսկ ինչ վերաբերում է այդ ճճճճ խմբագրմանը, ապա ես էլ նախկինում ավելացրել էի բազմաթիվ հոդվածների հղումներ, որ հաշվվեն, իսկ տվյալ դեպքում Դուք ավելացնում եք, հետո հանում՝ լավ իմանալով, որ դա խաբեության նման մի բան է: Ու եթե մենք չենք արձագանքում, ապա պարզապես այն պատճառով, որ չենք ուզում ամեն չնչին առիթով վեճ սարքել: --Voskanyan (քննարկում) 11:56, 14 Հունիսի 2015 (UTC)
Դա խաբեություն չի, երևի նոր ինչ-որ մեկը կրկին խորհուրդներ տվեց ֆեյսբուքով: Ճ-ը տառը ինչ իմաստով են օգտագործում կատակի, եթե մինչև հիմա տեղյակ չեք, բացի այդ մինչև հիմա ով է վիճարկել 1000-րդ լինելու փաստը ոչ մեկ, կրկնում եմ, երբ Ձեզ գրեցի որ հատեցինք՝ պատասխանը շատ տարօրինակ էր: Այնպես որ կարող եք արձագանքել և կատակի համար տալ նկատողություն: Եթե ոչ մեկ չի վիճարկում մի փաստ, խոսքը ի՞նչ խաբեության մասին է, այնպես որ նախադասություն կազմելուց օգտագործված բառերի հանդեպ ուշադրություն դարձրեք՝ մասնակից-ադմինիստրատոր.....--6AND5 (քննարկում) 12:14, 14 Հունիսի 2015 (UTC)
Ինչե՞ր եք Ձեզ թույլ տալիս: Ես ինքս էլ կարող եմ որոշումներ կայացնել ու փաստերով ապացուցել, ոչ թե անել, հետո փաստերի ճնշման տակ ջնջել ու չգիտես ինչ պատճառաբանություններով: Դեռ այստեղ-այնտեղ էլ գրել, թե ադմինը չի համապատասխանում իր գործի համար: Իսկ կատակներ մի արեք, Ձեզ հետ ոչ մեկը չի կատակում: Իսկ ինչո՞վ կապացուցեք, որ դա կատակ էր, ոչ թե փաստերը սխալացնելու փորձ: Մանավանդ որ դրանից հետո նշացիք Ձեր հոդվածը: Լուրջ գործ ենք անում, ոչ թե սրա-նրա սխալները հաշվում, որ զրկեն ադմինությունից:--Voskanyan (քննարկում) 12:26, 14 Հունիսի 2015 (UTC)
Խնդիր չկա աղավաղելու իմ մտքերը: Խոսքը ինչ փաստերի մասին է, որևէ լուրջ փաստ չկա, կա միայն տեսակետներ: Ինչ վերաբերում է ապացույցին, դրանք երկուսն են: Մեկը դա այդ ՃՃՃ տառերն են, որը խոսում է կատակի մասին, երկրորդ, երբ հոդվածների թիվը օրինակ 1003 է ու մեկը պակասում է դառնում է 1002 ոչ թե 1000, սա պարզ թվաբանություն է: Բացի այդ մի անհանգաստացեք, սրա նրա սխալները հաշվելուց ադմինին դրոշակից չեն զրկում, զրկում են քվեարկությամբ, սա նույնպես երևի Ձեր համար նորություն է: Մենք ովքեր, ես էլ եմ այս համայնքի անդամ, որքան էլ չուզեք, իսկ քննարկումը վաղաժամ ավարտվեց, քանի որ ես ինքնս արդեն որոշեցի, որ իմաստ չկա այդ հոդվածի մասին նշելու, ոչ թե որոշում ընդունվեց մի քանի ժամվա մեջ հարգելի ադմին, 3 հոգով որոշում չեն ընդունում, սա նույնպես երևի Ձեզ համար նորություն է չէ՞...--6AND5 (քննարկում) 12:43, 14 Հունիսի 2015 (UTC)
Մենքը ինքի փոխելուց շատ բան չի փոխվում...--6AND5 (քննարկում) 12:43, 14 Հունիսի 2015 (UTC)