Վիկտոր Թուտելյան

Վիքիքաղվածք-ից

Վիկտոր Թուտելյան (ռուս.՝ Тутельян Виктор), հայ բժիշկ, բժշկագիտության դոկտոր, ԳԱԱ արտասահմանյան անդամ և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Երբ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայից ես ստացա առաջին նամակը, իմ մտքում ասացի՝ եկել է ժամանակը, որ վճարեմ պարտքերս, դա արյան կանչ էր, որ գալիս էր հայրենիքից։
  • Ես իմ հայ ժողովրդին միշտ համարել եմ իմաստուն, խելամիտ ազգ։ Բայց երբ եկա ու իմացա, որ շատերը դեմ են ցորենի ալյուրի հարստացմանը, խիստ զարմացա և հիասթափություն ապրեցի։ Չգիտես ինչու, սնունդը վիտամիններով հարստացնելու ծրագրի ընդդիմախոսներն այստեղ անչափ շատ են։
  • Մենք Աստծո գործերին միջամտեցինք ավելի վաղ, երբ սկսեցին սպիտակ հաց ուտել։ Այսօր խանութներում վաճառվող սպիտակ հացը զրկվել է բնության տված միկրոսննդատարրերից ցորենի մշակման արդյունքում։ Իրականում, սպիտակ ալյուրի մեջ, ինչպես նաեւ սպիտակ հացի մեջ, գրեթե չկան օգտակար նյութեր, դրանք հեռացվել են ալյուրից այն աղալու ժամանակ։
  • Դա դարի մարտահրավերն է, և ոչ մի երկրում հնարավոր չէ բնական սննդի միջոցով բավարարել օրգանիզմի միկրոսննդատարրերի պահանջարկը։ Ցորենի ալյուրի հարստացումը լիովին անվտանգ է և օգտակար։
  • Բոլոր կանայք հղիության ժամանակ պետք է մտածեն իրենց ապագա երեխայի մասին։ Կինը պետք է զբաղվի իր երեխայի առողջությամբ՝ մինչ նրա ծնունդը, քանի որ դրա պատասխանատվությունը մոր վրա է։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վիկտոր Թուտելյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: