Jump to content

Վերջին ուսուցիչը (վիպակ)

Վիքիքաղվածք-ից

«Վերջին ուսուցիչը», Վարդգես Պետրոսյանի վիպակներից, որը գրվել է 1978 թվականին։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Տաճարը քարերից է շարված, ասում էր նա, բայց տաճարը իրենով մի տեսակ ազնվացնում է քարերը։ Քարերը դառնում են տաճարի քարեր։— Լռեց, նորից կրկնեց,— տաճարի քարեր։ Այդպես է և ընկերությունը, որը պետք է գտնել մի ավելի մեծ բանի մեջ, քան դուք ինքներդ եք։ Ընկեր, բարեկամ կարելի է լինել ինչ-որ մեծ, կարևոր բանում, չի կարելի հենց այնպես․․․
  • Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես նրանց տարերքին…
  • Անկեղծությունը պարտավորությամբ չի լինում...
  • Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա։ Ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ բարի չես...
  • Ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում, սիրո զավակը։ Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ։ Չար մարդիկ հաշվով կատարված ամուսնություններից են։
  • Ով է մեզ ավելի հաճախ խաբում քան մենք ինքներս...
  • Կարողացեք մոռանալ, եթե դառնացրել եք իրար։
  • - Այս սերունդը հինգերորդ աստիճանի հավասարում է, այդպիսի անլուծելի հավասարումներ կան։ Այս սերնդից միջին հանել և քանորդում ինչ-որ բան ստանալ անհնար է, ամեն մեկը առանձին հավասարում է, որ իր, միայն իր լուծումն ունի։ Եթե ունի։
  • - Հեքիաթներ ունեցեք։ Ձեր հեքիաթը։ Ձեր էության ինչ-որ մասով ապրեք հեքիաթի մեջ...
  • - Անտոնյան, պատկերացնո՞ւմ ես, Մասիսը հանկարծ մեզ տային։ Ի՞նչ պիտի գրեին քո բանաստեղծները։ Արագածը մերն է, մի տող գրո՞ւմ են։
  • Ջահելների հետ տարվող աշխատանքն ինձ հաճախ թվում է բալետ․․․ սառույցի վրա։ Մենք պարում ենք սառույցի վրա, իսկ սառույցից ներքև նրանց կյանքն է, իրենց հոգսերով, հիմարություններով, երազներով, սխալներով։

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա