Jump to content

Վահե Ղուկասյան

Վիքիքաղվածք-ից

Վահե Ղուկասյան (ծնվ. 1987), հայ արձակագիր:

Քաղվածքներ «Գրողի տարածը» գրքից

[խմբագրել]
  • Մեր տունն այնտեղ է, որտեղ մենք երկուսս ենք: Մենք երկուսս եղել ենք քաղաքի բոլոր անկյուններում: Ու ողջ քաղաքը եղել է մեր տունը[1]:
  • Երբ կա մեծ սերը` մնացածը դեկորացիաներ են[1]:
  • Այս գրողի տարած քաղաքն իմ տունն է: Ամեն ինչ ունի իր պատմությունը: Ես էլ ունեմ իմ պատմությունը, քաղաքը՝ նույնպես: Եվ մեր պատմությունների մի որոշակի ժամանակահատված համընկնում է: Իմ պատմությունը, իմ ապրած տարիների պատմությունը նաև Երևանի պատմությունն է: Իսկ Երևանի պատմության վերջին երկու տասնամյակը ես պատիվ ունեմ համարելու նաև իմ պատմությունը: Իմ և միլիոնավոր այլ երևանցիների:
Սա իմ տունն է[1]:
  • Երբեմն հասկանում ես, որ ի վիճակի ես մի խելահեղ արարքի: Դա նման է խելագարության: Եվ միգուցե հենց խելագարություն է: Օրինակ` գիժ է այն մարդը, որն առաջին անգամ գլուխը պատին խփելուց հետո դաս չի առնում և շարունակում է վազել, գլուխը խփել պատին, վեր կենալ, վազել, նորից խփել գլուխը պատին: Այդպիսի մարդկանց տանում են հոգեբուժարաններ, նստեցնում փափուկ, դեղին պատերով սենյակներում և փակում նրանց վրա աշխարհի դուռը:
Իսկ գի՞ժ է արդյոք այն մարդը, որն ունակ է կյանքում մեկ անգամ թռչել կամրջից ցած` դեպի լիճը կամ գետը: Էական չէ` նա դա կանի հաճույքի, ինչ-որ բանից փրկվելու, տպավորություն թողնելու, թե սեփական ուժերը փորձելու համար:
Գի՞ժ է:
Էականն այն է, որ մարդ ի վիճակի է երբեմն անել այնպիսի բաներ, որոնք դուրս են մարդկային միջին վիճակագրական էակի գործողությունների ցանկից:
Դա խելագարություն չէ[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Վահե Ղուկասյան, Գրողի տարածը, Ե., Դարակ, 2020: