Սև Կայծակ
Արտաքին տեսք
«Սև Կայծակ» (ռուս.՝ Чёрная Молния), ռուսական ֆանտաստիկ ֆիլմ՝ նկարահանված Ալեքսանդր Վոյտինսկու ու Դմիտրի Կիսիլյովի կողմից։ Ֆիլմի ցուցադրությունն սկսվել է 2009 թվականի դեկտեմբերի վերջին[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- - Ես տալիս եմ մեկ միլիոն յուրաքանչյուրին, ով չի օգնի անծանոթին, որպեսզի չուշանա իմ դասախոսությունից։
- - Իսկ չի՞ կարելի միլիոնը հիմա տալ, իսկ ես հաջորդ անգամ չեմ օգնի։
- -Կարելի է։
- Դու մենակ ես այս աշխարհում։ Եվ ոչ ոք չի օգնելու քեզ։ Դու էլ ոչ ոքի մի օգնի՛ր։ 03 զանգելն անվճար է։
- Դիմա Մայկով.
- -Կյանքն է այդպիսին, աշխարհը հնարավոր չէ փոխել։
- Դիմայի հայրը.
- -Իսկ դու փորձե՞լ ես։
- ...Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ մեկ մարդը թանկ է բոլոր նոբելյան մրցանակներից։
- -Հայրիկ, դու որտեղի՞ց ես վերցրել մեքենան։
- -Ի՞նչ է, չի՞ գնում։
- -Հայրիկ, այն թռչում է։
- Ինձ թվում է՝ նրան ինչ-որ բան է պատահել, ու նա որոշել է օգնել մարդկանց։ Փոխարենը հիմա քայլում ես փողոցով ու կարող ես չվախենալ ոչնչից։ Գիտես, որ նա ինչ-որ տեղ քո կողքին է։
- Այս աշխարհում ոչ մեկը ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ, բայց ես պիտի փրկեմ այս աշխարհը, որովհետև նրանում դու կաս։
Ծանոթագրություններ
[խմբագրել]