«Հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Նոր էջ «'''Հեղափոխություն''', արմատական հեղաշրջում հասարակական-քաղաքական հարաբերությունների մեջ, որը լու...»:
(Տարբերություն չկա)

09:27, 26 Հուլիսի 2016-ի տարբերակ

Հեղափոխություն, արմատական հեղաշրջում հասարակական-քաղաքական հարաբերությունների մեջ, որը լուծում է հասունացած հակասությունները արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև, որը իշխանության գլուխ է կանգնեցնում առաջավոր հասարակական դասակարգին [1]։

Քաղվածքներ

  • Հեղափոխության գաղափարը, որտեղ էլ հեղափոխությունը տեղի ունենալու

լինի, կարող է ոգեշնչել ճնշվածներին ու իրավազուրկ մարդկանց այլ երկրներում։

Բրայսոն Թիլեր

  • Հեղափոխությունը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա խիղճ։

Ժան Ժորես

  • Հեղափոխությունը վերադարձ է կեղծից իսկականին։

Վիկտոր Հյուգո

  • Լինել հեղափոխության զինվոր, նշանակում է պահպանել անխախտ հավատարմություն գործին, այնպիսի հավատարմություն, որը ստուգվում է կյանքով ու մահով։

Թելման

Հեղափոխությունները պատմության լոկոմոտիվներն են։

Կարլ Մարքս

Յուրաքանչյուր հեղափոխություն, որը չի կատարվել նեաև բարքերում ու գաղափարներում, պարտություն է կրում։

Ֆրանսուա Ռընե դը Շատոբրիան

  • Հեղափոխությունները ամենահետաքրքիր դարաշրջաններն են, որոնց ժամանակ մարդկային հասարակության էությունն ու կառուցվածքը մերկանում են մինչև ուղն ու ծուծը։

Կարլ Լիբկնեխտ

Աղբյուրներ

  1. Աֆորիզմներ, Երևան, 1989

Ծանոթագրություններ