«Երեք մետր երկնքի մակարդակից վերև»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 20. | Տող 20. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{վիքիպեդիա}} |
|||
[[Կատեգորիա:Կինոնկարներ]] |
[[Կատեգորիա:Կինոնկարներ]] |
17:03, 1 Նոյեմբերի 2015-ի տարբերակ
Երեք մետր երկնքի մակարդակից վերև (իսպ.՝ Tres metros sobre el cielo), իսպանական մելոդրամա՝ նկարահանված ռեժիսոր Ֆերնանդո Գոնսալես Մոլիի կողմից։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մարիա Վալվերդեն և Մարիո Կասասը[1]։ 2012 թվականի հունիսի 22-ին էկրան բարձրացավ ֆիլմի երկրորդ մասը՝ «Երեք մետր երկնքի մակարդակից վերև։ Ես ցանկանում եմ քեզ»[2]։
Քաղվածքներ
- Երբևէ պատահում է դա: Դու կանգնած ես ինչ-որ տեղ ու հասկանում ես, որ չես ուզում նման լինել ոչ ոքի, որ շրջապատում են քեզ: Ոչ այն այլանդակին, որին ծեծել ես քիչ առաջ, ոչ քո հորը, ոչ եղբորդ, ոչ էլ ուրիշ մեկին այդ անիծյալ ընտանիքից: Ոչ դատավորին: Ոչ էլ նույնիսկ ինքդ քեզ: Եվ հանկարծ դա տեղի է ունենում: Ու դու գիտես, որ ամեն ինչ կփոխվի: Արդեն փոխվում է: Եվ այս պահից արդեն ոչինչ չի լինի նախկինը:
- Դու իմ պատճառն ես լինելու ավելի լավը:
- Դու չես գտնի նրա նման մեկին: Դու կգտնես նրան, ով կերջանկացնի քեզ:
- - Այնքան լավ է քեզ հետ: Ես երջանիկ եմ:
- -Ես ավելի երջանիկ եմ:
- -Ոչ, ես շատ ավելի երջանիկ եմ:
- -Ինչքան այստեղից մինչև Բարսելո՞ն է:
- -Ինչքան մինչև երկինք է:
- -Այո, բայց, միևնույն է, ես ավելի երջանիկ եմ:
- -Ինչքա՞ն:
- -Երեք մետր երկնքի մակարդակից վերև:
- Վաղ թե ուշ գալիս է ժամանակը, երբ ձեր ճանապարհները բաժանվում են: Յուրաքանչյուրն ընտրում է իր ուղին՝ մտածելով, թե երբևէ դրանք նորից կհատվեն: Բայց ժամանակի ընթացքում դրանք ավելի են հեռանում իրարից: Սկզբում դու դա բնական ես համարում. «Չէ՞ որ դուք ստեղծվել եք միմյանց համար, վաղ թե ուշ ամեն ինչ կվերադառնա»: Սակայն դա տեղի չի ունենում: Դրա փոխարեն վրա է հասնում ձմեռը: Եվ հանկարծ դու հասկանում ես, որ ամեն ինչ վերջացել է: Ընդմիշտ: Եվ այդ պահին դու հասկանում ես, որ որոշ բաներ պատահում են կյանքում ընդամենը մեկ անգամ: Եվ կարևոր չէ, թե որքան ուժգին դու կցանկանաս վերապրել դա կրկին: Դու այլևս երբեք չես բարձրանա երեք մետր երկնքի մակարդակից վերև...
Ծանոթագրություններ