Jump to content

Սոֆի Լորեն

Վիքիքաղվածք-ից
Սոֆի Լորեն (1986)

Սոֆիա Լորեն (իտալ.՝ Sophia Loren, Սոֆիա Վիլանի Շիկոլոնե (Sofia Villani Scicolone), սեպտեմբերի 20, 1934, Հռոմ, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասանուհի և երգչուհի, Կաննի (1961 թվական), Վենետիկի (1958 թվական, 1998 թվական), Մոսկվայի (1965 թվական, 1997 թվական), Բեռլինի (1994 թվական) կինոփառատոների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «Օսկար» մրցանակի դափնեկիր (1961 թվական), պատվավոր «Օսկարի» դափնեկիր (1991 թվական) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բնավորությունը գեղեցկության կարևոր բաղադրիչն է[1]։
  • Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որոնք երբեք չեն արտասվել[1]։
  • Համեստությունը բարեկրթության արգասիքն է[1]։
  • Տղամարդը, որն իր մեջ մարմնավորում է մարդկային բոլոր լավագույն հատկանիշները, իսկական պատիժ է[1]։
  • Ո՞վ կհամաձայնի ապրել իդեալական, գեղեցիկ, հմայիչ, միաժամանակ սուրբ տղամարդու հետ[1]։
  • Ինձ հավասար կին գրեթե հնարավոր չէ գտնել[1]։
  • Հմայքը գեղեցկության անտեսանելի կողմն է, առանց որի ոչ ոք չի կարող գեղեցիկ լինել[1]։
  • Իր գեղեցկության մեջ համոզված կինը, վերջին հաշվով, կարողանում է մյուսներին էլ դրանում համոզել[1]։
  • Այն կինը, որը չի սիրում իր տղամարդու թերությունները, չի կարող սիրել նաև նրան[1]։
  • Դժվար է հմայիչ դառնալ, եթե ծույլ ես[1]։
  • Համեստությունը նրբագեղության արտահայտությունն է[1]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 424-425։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սոֆի Լորեն հոդվածը նաև Վիքիպեդիայում: