Գաբրիել Սունդուկյան

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Սունդուկյանից)
Գաբրիել Սունդուկյանի պատկերը նամականիշի վրա

Գաբրիել Մկրտումի Սունդուկյան (հուլիսի 11, 1825մարտի 29, 1912), հայ գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ։

Գաբրիել Սունդուկյանի մասին[խմբագրել]

  • Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական և ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»։
Շիրվանզադե
  • Հասարակության սիրված ու ճանաչված դրամատուրգը Սունդուկյանն է։
Ստեփան Շահումյան
  • Մարդկության ատամների կրճտոցի այս դարում, որքան հրաշալի նվեր էր այն ջերմ եղբայրական համերաշխությանը, որով ռուսը, վրացին, հայը գալիս էր սրտաբուխ, անկեղծ հարգանք մատուցանելու օրվա հերոսին...
Լեո
  • Ես մի վրացի, իսկ դու հայ ես մի,
    Բայց մենք երկուսով եղբայր ենք հիմի,
    Երկուսս էլ զավակ նույն հողի, ջրի,
    Ե՛վ նույն բնության, և՛ նույն լեռների։
Ակակի Ծերեթելի, 1910թ.
  • Ես բացակայում էի, վերադարձիս գտա Ձեր հիանալի նամակը։ Մեծ հոժարությամբ ընդունում եմ այն առաջարկությանը, որ բարեհաճում եք ինձ անել, և Ձեզ հղում եմ հաջողության բոլոր ցանկությունս։
Վիկտոր Հյուգո
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գաբրիել Սունդուկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: