Գաբրիել Սունդուկյան
Արտաքին տեսք
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գաբրիել Մկրտումի Սունդուկյան (հուլիսի 11, 1825 — մարտի 29, 1912), հայ գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ։
Գաբրիել Սունդուկյանի մասին
[խմբագրել]- Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական և ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»։
- Հասարակության սիրված ու ճանաչված դրամատուրգը Սունդուկյանն է։
- Մարդկության ատամների կրճտոցի այս դարում, որքան հրաշալի նվեր էր այն ջերմ եղբայրական համերաշխությանը, որով ռուսը, վրացին, հայը գալիս էր սրտաբուխ, անկեղծ հարգանք մատուցանելու օրվա հերոսին...
- Ես մի վրացի, իսկ դու հայ ես մի,
Բայց մենք երկուսով եղբայր ենք հիմի,
Երկուսս էլ զավակ նույն հողի, ջրի,
Ե՛վ նույն բնության, և՛ նույն լեռների։
- Ակակի Ծերեթելի, 1910թ.
- Ես բացակայում էի, վերադարձիս գտա Ձեր հիանալի նամակը։ Մեծ հոժարությամբ ընդունում եմ այն առաջարկությանը, որ բարեհաճում եք ինձ անել, և Ձեզ հղում եմ հաջողության բոլոր ցանկությունս։